Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Մնաց՝ գիշերը ցուրտ չանի

Մնաց՝ գիշերը ցուրտ չանի
28.01.2024 | 16:16

Արևը դուրս է եկել։ Հալհլոց է։ Եթե պատուհանից դուրս չնայես, հալհլոցի ձայնը նույն անձրևի ձայնն է՝ էլի կաթիլները կտկտալով կաթկթում են հարևանների պատուհանների վերևում քաշած թիթեղյա հովհարների վրա, ու թվում է, թե անձրև է գալիս։ Փաստորեն՝ ձմեռային հալհլոցը կոկորդիլոսի անձրև է կամ գաճաճ անձրև, իսկ օդերևութաբանական տեսակետից՝ ջիջիլ գարուն։

Մնաց՝ գիշերը ցուրտ չանի, էդ ամբողջը սառացնի, ու քաղաքով մեկ դառնանք գալակտիկական նշանակության սահադաշտ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5027

Մեկնաբանություններ