ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավինյանական տրամաբանություն

Ավինյանական տրամաբանություն
02.09.2023 | 10:11

Երբ քարոզարշավի ժամանակ Ավինյանին հարց են տալիս Արցախի մասին, պատասխանում է՝ Արցախն ի՞նչ կապ ունի Երևանի ավագանու ընտրությունների հետ։

Ավինյանի տրամաբանությամբ՝ Արցախի մասին հարց չես կարող տալ․

- մանկավարժին, քանի որ Արցախի հարցը կապ չունի ուսուցման հետ,

- իրավաբանին, քանի որ կապ չունի իրավաբանության հետ,

- գիտնականին՝ կապ չունի գիտության հետ,

- մշակութային գործչին՝ կապ չունի մշակույթի հետ

- քաղծառայողին՝ կապ չունի քաղծառայության հետ,

- շինարարին՝ կապ չունի շինարարության հետ,

- տաքսիստին՝ կապ չունի մեքենայի վարման հետ, և այսպես շարունակ։

Ըստ Ավինյանի՝ ու՞մ կարելի է հարց տալ Արցախի վերաբերյալ, ո՞վ է այդ անձը, ո՞ր մարմնի ներկայացուցիչ է, ի՞նչ մասնագիտություն ունի։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ