ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սրբազանը քանդեց դավաճանի հիմնական ամրոցը

Սրբազանը քանդեց դավաճանի հիմնական ամրոցը
03.10.2024 | 14:38

Հետաքրքիր է՝ Փաշինյանը կուզե՞ր ինքը Մայր Տաճար չգնար, Սրբազանն էլ՝ Հանրային։

Վստահ եմ՝ կուզեր։ Որովհետև Սրբազանն այսօր քանդեց դավաճանի հիմնական ամրոցը։

Ճշմարտությունը ներխուժեց Հանրային Հեռուստաընկերություն ու գրավեց եթերը։

Ինքը՝ Նիկոլը, ոչինչ չէր կարող անել։ Պարզապես նստած Սրբազանի խոսքն էր լսում։ Անզոր ու պարտված։

Սա Հանրային ռադիոյի դուռը ոտքով ջարդել չէր։ Սա ստի որջը ճշմարտությամբ քանդել էր։ Եվ սա մեծ հաղթանակ է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ