-
23.07.2013|
11:25
ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում տարվող ծրագրի շրջանակներում Արուճի համալիրում սկսվել է քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց: Իտալիացի մասնագետներ Քրիստինա Տեդեսկին, Ստեֆանո Վոլտան և Մարկո Կուկկին անցկացրել են նաև գործնական աշխատանքներ:
-
23.07.2013|
00:25
ՆԱՏՕ-ին Ռումինիայի հնարավոր անդամակցության հարցը քննարկելիս, որը բավական երկար տևեց, Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ու լրատվամիջոցներում այնպիսի լոբբինգ էր արվում, որ Եվրոպայի վերլուծական ընկերակցությունում տպավորություն էր առաջացել, թե ֆրանսիական հանրությունն ու կառավարությունը մեծ ցանկություն ունեն աջակցելու Ռումինիային։ 1999 թ. Ժ. Շիրակի այցը Ռումինիա ընկալվեց որպես աջակցություն ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը նրա անդամակցության հարցում։
-
22.07.2013|
19:41
Հայաստանի գրողների միությունը վերագրանցվում է որպես հասարակական կազմակերպություն:
Հուլիսի 27-ին գրողների տան մեծ դահլիճում տեղի կունենա ՀԳՄ արտահերթ համագումար, որի ընթացքում կներկայացվի ՀԳՄ նոր կանոնադրությունը:
Տեղի են ունենալու նաև գրողների միության նախագահի ու վարչության ընտրությունները:
-
22.07.2013|
17:46
Վանաձորի կերպարվեստի պետական թանգարանում 2013 թ. ապրիլին բացվել էր երիտասարդ գեղանկարչի ստեղծագործությունների անդրանիկ անհատական ցուցահանդեսը, որը գործեց շուրջ երկու ամիս։
-
22.07.2013|
15:11
Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։
-
22.07.2013|
12:41
Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
-
21.07.2013|
23:25
Հուլիսի 22-ի տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Յուպիտերը: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը, որտեղ պայծառ աստղերից կարելի կլինի տեսնել Կապելլան և Ալդեբարանը:
-
21.07.2013|
18:23
ՆԱՍԱ-ի Curiosity ուսումնասիրող սարքի տվյալներով` Մարսը ունեցել է իր մթնոլորտը, որ ոչնչացել է միլիարդավոր տարիներ առաջ հրաբխային ժայթքումների կամ տիեզերական բախման հետևանքով, որը կտրուկ բարձրացրել է մոլորակի օդի ջերմաստիճանը:
-
20.07.2013|
22:09
Հայաստանում զարգացած է մշակութային զբոսաշրջությունը:
Տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները ամենաշատը այցելում են Հայաստանի ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան, ,էրեբունիե պատմահնագիտական արգելոց-թանգարան, Մատենադարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան:
-
20.07.2013|
21:52
Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում անցկացվող ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: Փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը: