Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 
  • Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման հայ քաղաքային երգն էր

    Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման հայ քաղաքային երգն էր

    28.09.2013| 12:36
    Սեպտեմբերի 26-ին 76 տարեկան հասակում կյանքից հեռացավ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, Ազգային ժողովի պատվավոր մեդալակիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Արաքսի Սարյանը: Արաքսի Սարյանն անցել է երաժշտագիտական լուրջ դպրոց` իր ուրույն հետքը թողնելով հայ երաժշության պատմության մեջ: Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման հայ քաղաքային երգն էր:
  • Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան պանթեոնում

    Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան պանթեոնում

    28.09.2013| 12:28
    Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից, Համազգային թատրոնում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-14:00-ն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում:
  • Ցուցահանդես-վաճառքը կլուծի էկոլոգիական խնդիրները

    Ցուցահանդես-վաճառքը կլուծի էկոլոգիական խնդիրները

    27.09.2013| 16:40
    Բուսաբանական այգու հետ համատեղ «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթը մշակել է մի ծրագիր, որի համաձայն ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն ցուցահանդեսներ: Այդ ցուցահանդեսների միջոցով ոչ միայն հանրությանը կներկայացվի հայկական մշակույթը, այլև կբարձրաձայնվեն Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի ծրագրերի տնօրեն Մառա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
  • «Նախընտրում եմ շրջազգեստիս գումարը խեղճերին տալ»

    «Նախընտրում եմ շրջազգեստիս գումարը խեղճերին տալ»

    27.09.2013| 16:38
    Ես հավատում եմ, որ մեծ մարդիկ մեծ են ամեն ինչում, անգամ սիրո հարցում: Նայեք այս երկու լուսանկարներին: Առաջինն արված է 1921-ին: Զորավար Անդրանիկի պսակադրության արարողությունն է Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում, և քավորը Պողոս Նուբարն է: Նրա կողքին, գլուխը թեքած, փաշայի կինն է՝ Մարի Նուբարը, Հովհաննես բեյ Տատյանի դուստր Մարիամը:
  • «Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»

    «Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»

    27.09.2013| 12:29
    Երբ ասում ենք Կոմիտաս, հասկանում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանի 1000-ամյակների ամբողջ մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով: Մինչ այդ ասվում էր` մենք եղել ենք հին ազգ, մեծ ազգ, մենք ունեցել ենք մեր ոգին: Միայն ասվում էր: Այդ տարիներին հայերն իրենց ազգանունը փոխում էին, դնում Հայկունի, Ամատունի, ասում էին, որ իրենք հայկական այդ տոհմերի շարունակությունն են և երգում էին հայրենասիրական երգեր` ռուսական ռոմանսներով, չգիտեին անգամ՝ որն է հայկական երգը:
  • «Ամենացավալի բանը մնում է այն, որ շարունակում են  լքել Հայաստանը. ես դա ուղղակի ֆիզիկապես եմ զգում»

    «Ամենացավալի բանը մնում է այն, որ շարունակում են լքել Հայաստանը. ես դա ուղղակի ֆիզիկապես եմ զգում»

    27.09.2013| 11:58
    Ամռանը հերթական անգամ Հայաստանում էր մեր աշխարհահռչակ հայրենակցուհին` ՀՀ ժողովրդական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ: Այս անգամ նրա հետ մեր երկիր էին ժամանել նաև ամուսինը` թատերական հայտնի գործիչ, հայոց լեզվի, հայ մշակույթի, հայոց պատմության գիտակ Կոնրադ Կուհնը, և դուստրը` տասներկուամյա Սիրանուշը:
  • Բարեգործության մասին

    Բարեգործության մասին

    27.09.2013| 11:35
    Ան ընկերական պարտքն որ մարդու բնութեանը հետ աշխարհ կը բերէ, և ան եղբայրական և ազգային սէրը որ Աստուածային և մարդկային օրէնքները կը գովէ, ոչ ոք կրնայ աւելի օգտակար և վայելուչ կերպով կատարել` ինչպէս ազգային բարերար մը: ...Ազգասիրութիւնը, ազգին հայրենական հոգին վառ պահելը խիստ մեծ բարիք է ազգի մը. և ահա ամէնքն ալ կրնան աս բարերարութիւնն ընել: Կատարեալ բարիք մըն է ազգին` անոր նախատինք և բեռ չըլլալ, և ազգը իրեն նախատինք չսեպել. և ամէն մարդ պարտական է սա բանիս:
  • «Երջանիկ եմ եղել, որովհետև  շրջապատված եմ եղել մարդկանցով,  ովքեր սիրում են ինձ, և ում սիրում եմ ես»

    «Երջանիկ եմ եղել, որովհետև շրջապատված եմ եղել մարդկանցով, ովքեր սիրում են ինձ, և ում սիրում եմ ես»

    27.09.2013| 11:31
    Այո, փաստորեն ծնվել է այն ժամանակ, երբ սկիզբ էր առնում, ծննդյանն էր պատրաստվում Առաջին Հանրապետությունը: 1918-ին: Ծնվել է, որքան էլ սիմվոլիկ, Թիֆլիսում. հիշենք, որ հայոց առաջին կառավարությունը նույնպես «ծնվեց» Թիֆլիսում և տևական ժամանակ չէր կարողանում Երևան տեղափոխվել:
  • Երևանում երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը

    Երևանում երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը

    27.09.2013| 11:31
    Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա մեծահամբավ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը (Ռուսաստան/Ֆրանսիա)։
  • Ելույթ՝ «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի շրջանակներում

    Ելույթ՝ «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի շրջանակներում

    27.09.2013| 11:30
    Սեպտեմբերի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, ելույթ ունեցավ «Երաժշտության շաբաթ՝ Երևանում» փառատոնի շրջանակներում։ Մենակատար՝ Արմեն Բաբախանյան (դաշնամուր) և Ժորա Սարգսյան (դաշնակահար):