Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

«Սերդեչնի պրիվետ» ԵՄ-ից ու ԱՄՆ-ից

«Սերդեչնի պրիվետ» ԵՄ-ից ու ԱՄՆ-ից
03.07.2024 | 13:58

Մինչ տնաբույծ «արևմտամետները» (իրականում՝ թուրքական 5–րդ շարասյունը) Հայաստանում կեղծ օրակարգ է մտցրել (ասում են՝ եկեք մտնենք Եվրամիություն), ԵՄ տարածքից ամերիկացիները «սերդեչնի պրիվետներ» են ուղարկում։

Այսպես, Ադրբեջանի ռազմական ուժերի ձևավորման օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը այսպիսի շնորհավորական տեքստ է հրապարակել «X» սոցիալական ցանցի իր էջում․ «Շնորհավորում ենք Ադրբեջանին՝ զինված ուժերի օրվա առիթով։ Մենք ողջունում ենք ձեր զինված ուժերի ներդրումը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Ողջունում ենք նաև մեր սերտ համագործակցությունը»։

Փաստորեն, ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը և Հայաստանի տարածքների օկուպացիան գնահատում է որպես Ադրբեջանի կողմից «տարածաշրջանային կայունության ապահովում»։

Եթե ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ «սերտ համագործակցություն» ունի զինված ուժերի ոլորտում, ապա ինչպե՞ս են տնաբույծները խաբելու հայ ժողովրդին, թե բա՝ Արևմուտքը Հայաստանի անվտանգությունը կապահովի և Ադրբեջանի դեմ դուրս կգա, միայն թե մենք խզենք հայ-ռուսական հարաբերությունները, դուրս գանք ՀԱՊԿ-ից ու հեռացնենք ռուսական ռազմաբազան Գյումրիից։

Տեսնես ամերիկացիների այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը կարգելի՞ հայ չինովնիկներին այցելել ԵՄ կամ ԱՄՆ այնպես, ինչպես Բելառուսի դեպքում է արել։

Տեսնես Հայաստանի «արևմտամետները» ռեակցիա կտա՞ն այս հայտարարությանը, թե՞ ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու Թուրքիայից (որոշների դեպքում՝ նաև Ադրբեջանից) նետածը ուտելիս ընդունված չէ խոսելը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ