Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Խեչան դային

Խեչան դային
12.08.2023 | 08:56

Մի սև թոխպը օր էր։ Անձրևը առանց շտապելու, հանդարտ մաղում էր առավոտից իրիկուն:

Գյուղի ճամփեքը ցեխոտվել, մարդիկ քարից քար թռչելով հազիվ հազ տուն էին հասնում:

Սյունաց երկիրս, իմ չքնաղ Զանգեզուրս, Բակունցի խոսքերով իմ Կյորեսս անձրևախառն օրերի մեջ թաղված, հին օրերի երգն էր երգում ու բարի լույս,

բարի երեկո ասելով, օրը մթնացնում։

Ինչեր ասեք, որ չի տեսել Զանգեզուր աշխարհս։

Դավիթ Բեկեր ու Մխիթար Սպարապետներ են կռվել Զանգեզուրիս համար ու անառիկ պահել, մեր

Որոտնավանքը, Տաթևի վանքը ու Մելիք Թանգու կամուրջը, մեր Որոտնաբերդը, որ անգամ Լենկ Թեմուրը չի կարողացել գրավել։

Այսօր դրանք կանգուն են մնացել և մեր պարծանքն ու գեղեցկությունն են։

Խեչան դային իջել էր ձորը, գետից առուն կապելու դեպի բոստանը։

Գետի երկայնքով քարքարոտ հատվածում ձմերուկ ու սեխ էր ցանել Խեչան դային։

Տեղը տաք, ջուրը կողքին, մենակ բեջարող է պետք։

Հոգնել չուներ Խեչան դային։

Մի էնպիսի այգի ուներ, որ տեսնողը կմնար զարմացած։

Կես օրվա մոտ էր, երբ իր բոստանի հարևան նորեկ Ղազարը կանչեց։

-Խեչան ախպեր, հոս արի, արևը կուտի մեզի, բահդ թող, արի մածնի բրդուճ ուտենք, էս արևը մեզի կվառե,

մեզի կմորթե, տո լածիրակը, ոչ մեծ կճանչի, ոչ նորեկ կճանչի, սաղիս ժարոնիկի մեջ կկարմցնի, ո՛չ ամոթ ունի, ո՛չ աբուռ ունի, թու՜, ես դրա ինչն եմ ասել։

-Ղազար ջան, էս ի՜նչ համով բրդուճ ես սարքել, ինչ էլ սառն է, վայ քո բալին մատաղ, էս որտող ե՞ ս սովորել

Հը՞։

-Է՜է՜է՜, Խեչան ախպեր, դարդերս իրար չտաս։ Օսման թուրքից մի կերպ ենք պրծել։ Գիշերները սոված-ծարավ

քայլում էինք, ցերեկները թաքնվում, մինչև որ հասանք Հայաստան։ Փա՜ռք Աստծուն, որ սաղ սալամաթ էսօր իմ Սյունաց երկրում եմ ու երանի կտամ, որ ոչ մեկդ իմ քաշած տառապալից օրերը չտեսնի։ Տուն-տեղ թողեցինք,

փախանք, ձեռս չէր գնում կրակին տայի։ Չհասցրեցինք էլ մի կուշտ լացենք ու ամեն ինչ թողած, մեզ սարերին տված հասանք Հայաստան։

Դժվար տարիներ էին, մի կերպ ապրում էինք, երբ վրա հասավ պատե֊րազմը։ Մեր գյուղի եկեղեցու պատին

մի պլակատ էին գրել ու կպցրել.

«Ամեն ինչ ռազմաճակատին»։

Քնել չկար, մեծ-փոքր, ահել-ջահել, կես

Քուն, կես արթուն օգնում էինք ու փառք տալիս մեր հաղթանակին ։

(շարունակելի)

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2948

Մեկնաբանություններ