«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վարպետաց դասերն ուղղված են երիտասարդ երաժիշտների մասնագիտական որակների կատարելագործմանը

Վարպետաց դասերն ուղղված են երիտասարդ երաժիշտների մասնագիտական որակների կատարելագործմանը
22.07.2020 | 10:46

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շարքի շրջանակներում հերթական հանդիպումը վարեց միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։ Երիտասարդ և արդեն մեծ ճանաչում վայելող երաժիշտն իր հմտությունները փոխանցեց առցանց դասի ընթացքում։

Դասն անցկացվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահար Սեմ Եդիգարյանի հետ‚ իսկ հանդիպմանը հետևում էին բազմաթիվ երաժիշտներ։ Սեմ Եդիգարյանը կատարեց Յոհան Սեբաստիան Բախի Ալեմանդան, Կուրանտան թավջութակի թիվ 3 սյուիտից։ Ընդ որում‚ ինչպես նշեց Սեմը‚ ստեղծագործության ընտրությունը կատարել էր հենց ինքը։
Ըստ թավջութակահարի՝ վարպետաց դասն իրեն շատ բան տվեց թե՜ տեխնիկական‚ թե՜ գիտելիքի‚ թե՜ ոճային առումով։ Ռուզմանի կատարողական վարպետությանը Սեմ Եդիգարյանը ծանոթ էր‚ քանի որ նա՝ որպես մենակատար‚ հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ և ինչպես խոստովանում է հայ թավջութակահարը‚ Ջոնաթան Ռուզմանի նվագը տպավորել էր իրեն։ Եվ այժմ շատ հետաքրքիր էր նրա հետ նոր ձևաչափով հանդիպումը‚ իսկ խորհուրդները՝ ուսանելի։


Նշենք‚ որ Ջոնաթան Ռուզմանն արժանացել է բարձր գնահատանքի աշխարհի առաջատար դիրիժորների կողմից, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Սակարի Օրամոն, Էսա-Պեկա Սալոնեն։ Նա ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ‚ այդ թվում` Մարիինյան թատրոնի նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անվճար առցանց վարպետության դասերը շարունակական են։ Դրանք հիմնականում ուղղված են երիտասարդ երաժիշտների մասնագիտական որակների կատարելագործմանը։ Առաջիկայում նույնպես հայ երաժիշտները հնարավորություն կունենան շփվելու աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների‚ մանկավարժների հետ ու խորհուրդներ ստանալու նրանցից։

Դիտվել է՝ 4541

Մեկնաբանություններ