Այսօր տեղի է ունեցել Ելենա Խաչատրյանի «Ճակատագրին չպարտված Հայաստան» («Армения, непобежденная судьбой») գրքի շնորհանդեսը։ Այն տպագրված է ռուսերեն, բաղկացած է 496 էջից։
Գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանության և արցախյան գոյամարտի հետ կապված հարցերը: Ներկայացված և հիմնավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և գոյության օրինականությունը: Լուսաբանված են նաև բանակցությունների գործընթացի զարգացումը և դրանց արդի վիճակը:
Գիրքը հրատարակվել է հեղինակի միջոցներով և վաճառքի ենթակա չէ: