Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Մեր կատակերգասեր ժողովուրդը կորցրել է իր հեղինակին. կինո կա, հեղինակ չկա»

«Մեր կատակերգասեր ժողովուրդը կորցրել է իր հեղինակին. կինո կա, հեղինակ չկա»
07.12.2013 | 13:19

«Կինոն քանակական առումով գուցե և առաջընթաց է ապրել, բայց որակական առումով երկրում դեգրադացիա է տիրում, ինչի պատճառը դելետանտիզմն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, նշելով, որ Հայաստանում կատարվել է սարսափելի բան. մեր կատակերգասեր ժողովուրդը կորցրել է իր հեղինակին. կինո կա, հեղինակ չկա:
Անդրադառնալով irates.am-ի «Ի՞նչ խնդիրներ է առաջ բերում կինոթատրոնների պակասը, ինչը հատկապես նկատելի է «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում, և ի՞նչ կապ ունի կինոարտադրության զարգացումը կինոթատրոնների շատ ու քիչ լինելու հետ» հարցերին, կինոռեժիսորն ասաց, որ մեծ կապ կա, որովհետև «պրակատ» հասկացողություն չունենք, ապրանքն արտադրում ես, շուկա չկա: «Գիտե՞ք, որ խնդիրը ոչ թե հայկական կինոն է, այլ հայկական կինոյի կտրվածությունը հանդիսատեսից,- նշեց նա:- Հիմնականում ինտելեկտուալ ֆիլմերը դյուրամարս չեն, բայց հանդիսատեսին սովորեցնել է պետք: Դրա համար կա կինոքննադատություն, կինոգիտություն: Բոլոր այդ օղակները պետք է աշխատեն: Այո, մարդն ուզում է պոպ-կորմ ուտի և հռհռա, սեքս տեսնի կամ բռնություն, բայց եթե դու ուզում ես սովորեցնել, քայլ առ քայլ պիտի սովերցնես, այն ինչ արեց Ճգնավորյանը, բենզին վաճառողներին բերեց մեծ դահլիճ ոչ թե Բրուքներով, Սիբելիուսով, այլ Շտրաուսի վալսերով: Նա կգնա տուն, կպատմի, երեխային: Նա մեզ պետք չէ: Նրա երեխան է մեզ պետք: Իսկ այսօր ինձնից հանդիսատես են գողանում»:
Բանախոսի կարծիքով` կրթությունը պետք է սկսվի օջախից: Եթե երեխան տանը ռաբիս է լսում, դժվար է որևէ բան փոխելը հետագայում: «Լավագույն կրկնօրինակումներ անող թռչունը ոչ թե թութակն է այլ` ագռավը,- ասաց Է. Բաղդասարյանը,- սակայն ագռավի ճտին ձվից դուրս գալուց հետո պետք է վերցնել, որ թռչունը չլսի ագռավի կռռոցը, եթե լսի, ամբողջ կյանքում կկռռա»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ