Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի համար» շքանշանին (Order of Merit for Labour)` Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ: Մրցանակը Մաեստրոյին հանձնվել ՀՀ-ում Իտալիայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
Սա շատ պատվաբեր մրցանակ է. այն թերևս գնահատականն է Մաեստրո Թոփչյանի՝ իտալական երաժշտարվեստի, հատկապես օպերային արվեստի հանդեպ ունեցած խորը հետաքրքրության, սիրո և նվիրվածության, այն ուսումնասիրելու, կատարելու և տարածելու գործուն ջանքերի համար: