Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Ոչ թե «Զորաց քարեր» այլ` «Քարահունջ»

Ոչ թե «Զորաց քարեր» այլ` «Քարահունջ»
18.11.2013 | 17:35

«Եթե մենք ունենք Քարհունջ գյուղը, որը գտնվում է Սյունիքի մարզում, ապա ես ենթադրում եմ, որ «Քարահունջ» կառույցի անվանումը ստացվել է գյուղի անվանումից: Այստեղից կարելի է անել նաև մի հետևություն, որ այդ բառը ոչ թե հատուկ անուն է, այլ ընդհանրական անվանում »,-այսօր «Տեսակետ» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան ՎԱՀՐԱԴՅԱՆԸ` անդրադառնալով «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր» կառույցի անվան նշանակությանը:

Կառույցը, ըստ պարոն Վահրադյանի, շատ առեղծվածային է և նրա հետ կապված խնդիրները` անվանումը, ֆունկցիոնալ նշանակությունը և տարիքը, մշտապես վիճելի թեմա են եղել գիտնականների համար, քանի որ միանշանակ կարծիք մինչ օրս գոյություն չունի:

Անվանումը շատ կարևոր է հատկապես նրա համար, որպեսզի բացահատվի գիտական ճշմարտությունը: Ըստ նրա, կառույցի առաջին գիտական անվանումը թարգմանաբար նշանակում է «Ղոշուն Դաշ», որը թուրքացված ձև է: Բառը առաջին անգամ թարգմանվել է ազգագրագետ Մելիք Շահնազարյանի կողմից:

«Այն կարծիքը , թե կառույցը 1700-1800-ական թվականների է և կոչվում է «Զորաց քարեր»` սուտ է, հիմնազուրկ է , նմա բան չկա, դրա մասին գրավոր արձանագրություն չկա»,-ասաց բանախոսը` նշելով, որ թուրքացված շատ քաղաքների անվանումներ մասամբ վերափոխվեցին հայկականով ` Ցեղասպանության 50-ամյակի առիթով:

Ըստ Վահրադյանի, սա սխալ թարգմանություն է, իսկ ավելի ստույգ «Ղոշուն» բառը թարգմանաբար նշանակում է «շարք». «Եթե մենք հետևում ենք այդ անվանմանը, ապա մենք տուրք են տալիս թուրքական այն ավանդությանը, որի համաձայն նմանատիպ կառույցների տակ թաղված են զինվորներ` մեծերի տակ բարձրաստիճան զինվորներ, փոքրերի տակ` շարքային : Դրանով մենք թուրքերի ջրաղացին ջուր ենք լցնում և նրանք արդեն հավատում են ոչ միայն Սյունիքին, ոչ միայն Հայաստանին, այլև` Կիլիկիային»,-պարզաբանեց մաթեմատիկոսը` հստակեցնելով, որ եթե մենք ընդունում ենք, որ դա թուրքերեն անվանում է, դրանով ասում ենք` այո’, այստեղ թուրքեր են ապրել 1000-ամյակներ շարունակ և նրանք են, փաստորեն, առաջին անվանադրողները եղել:

Ըստ Վ. Վահրադյանի, գոյություն ունի ևս մեկ վարկած, ըստ որի քարերի վրայի դիտանցքերը աստղերը ուսումնասիրելու համար են: Որոշ գիտնականների կարծիքով էլ այդ կառույցն ունի դամբարանային նշանակություն, մինչդեռ այդ առթիվ որևէ հիմնավորում ներկայացված չէ:

Բանախոսի խոսքով` «Ղոշուն Դաշ»-ը եզակի թվով է մտած այդ բառի մեջ, և եթե թուրքերը անվանադրած լինեին այդ կառույցը` կանավանեին ոչ թե եզակի թվով` դաշ, այլ հոգնակիով` դաշլար: Վերջինիս համոզմամբ, կառույցի անունը պետք է լիներ Քարաշարք, որովհետև այնտեղ քարերը շարքով են դասավորված: Եվ եթե «Ղոշուն» բառը հին հայերենի բարբառով նշանակում է խումբ` կունենար քարախումբ անունը:

Վաչագան Վահրադյանը տեղեկացրեց, որ ինքը գտել է նմանատիպ կառույց, որը գտնվում է Գորիսից 10 կմ դեպի հարավ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ