Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Եթե չխոսենք սրա մասին, ժամանակ կգա, երբ չենք ունենա այս թատրոնները»

«Եթե չխոսենք սրա մասին, ժամանակ կգա, երբ չենք ունենա այս թատրոնները»
18.11.2013 | 17:01

«Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը, որ մեր պատմության անբաժանելի մասն է, որտեղ ժամանակին հայ թատրոնի մեծագույն դեմքերն են ստեղծագործել, խաղացել, այսօր բավականին ծանր վիճակում է: Առաջին հերթին նկատի ունեմ շենքային պայմանները, իսկ երբ թատրոնը շենք չունի, երբ թատրոնը չի խաղում իր պատերի ներսում, նշանակում է `դատապարտված է, այդ թատրոնի կենսագրությունը երկար շարունակվել չի կարող»,- այս մասին այսօր Հայաստանի թատերական գործիչների միության 15-րդ համագումարում ասաց միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Նրա խոսքով` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում համարյա թե նույն վիճակն է, մի տարբերությամբ, որ զբաղեցնում են մշակույթի նախարարության նախկին գրասենյակային տարածքը: Նույն պատմությունն է նաև Գավառի թատրոնում. շենքի վերանորոգումը սկսվել ու կանգնեցվել է: Միության նախագահի կարծիքով` եթե չխոսանք սրա մասին, ժամանակ կգա, երբ չենք ունենա այս թատրոնները: «Թատրոնները բացարձակ անուշադրության են մատնված տեղի իշխանությունների կողմից` մարզպետների, քաղաքապետերի: Մարզպետը ուզեց, որ լավ թատրոն լինի իր տարածքում, կլինի, քաղաքապետը ուզեց, կլինի, եթե աստեղից բոլորս ուզեցինք, բայց իրենք չուզեցին, բացարձակապես ոչինչ չի լինի»,- ասաց նա, իր մտահոգությունը հայտնեց նաև դպրոցներում թատրոնի տոմսերի վաճառքի արգելման ու դերասանների աշխատավարձի առնչությամբ` համարելով այն աբսուրդային: «Ճիշտ է, թատրոններում գործում են ինչ-որ տարբերակներ, որ դրանք ավելացվեն, բայց 54 հազարը չես կարող ավելացնել, 500 հազար դարձնել»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:

Համագումարի օրակարգում վարչության և միության նախագահի ընտրություններն են: Միության անդամներից պատվիրակ էին ընտրվել 137-ը, համագումարին մասնակցում են 122-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ