Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Լավագույն Ջեյմս Բոնդը Շոն Քոներին է

Լավագույն Ջեյմս Բոնդը Շոն Քոներին է
29.10.2013 | 17:08

Գործակալ 007-ը ի դեմս Շոն Քոներիի ճանաչվել է բրիտանացի լավագույն դերասան` ըստ ամերիկյան Q Score ծառայության: 83-ամյա դերասանը 2003-ից այլևս չի նկարահանվում, բայց մնում է ամերիկյան կինոհանդիսատեսի սիրելին: Նա նկարահանվել է 70 ֆիլմերում, 1988-ին ստացել է Օսկար: Q Score-ի երկրորդ տեղում 75-ամյա Էնտոնի Հոպկինսն է, որ հանրահայտ դարձավ «Գառների լռությունը» ֆիլմով: Երրորդը Լիամ Նիսոնն է` «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հերոսը:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ