Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին
28.10.2013 | 11:04

Օրեր առաջ, հոկտեմբերի 25-ին, հետաքրքիր նախաձեռնությամբ էին հանդես եկել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիդա Ելինեկը և Ջոն Կուտզեն: colta.ru-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես են եկել ակցիայով՝ ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի: Դա բեռլինյան միջազգային գրական փառատոնի նախագիծն էր՝ ի համերաշխություն քաղհալածյալներ Խոդորկովսկու և Լեբեդևի:

Գրողները, դերասանները, մտածողները, հասարակական գործիչները աշխարհի մի քանի երկրներում կարդում են Մ. Խոդորկովսկու նամակները և հոդվածները: Ակցիային միացել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլֆրիդա Ելինեկը, Մարիո Վարգաս Լյոսան, Հերտա Մյուլլերը, Ջոն Կուտզեն, փիլիսոփա և էսսեիստ Անդրե Գլյուկսմանը, լրագրող Գրիգորի Պասկոն և ուրիշներ:

Մոսկվայում ընթերցանությունն ընթանում է թանգարանում և Սախարովի անվան հասարակական կենտրոնում՝ սկսած ժամը 18.00-ից: Սախարովի անվան կենտրոն են եկել նաև պոետ Լև Ռուբինշտեյնը, դերասան Յուլիա Աուգը, մշակութաբան Ելենա Վոլկովան, այլ մշակութային գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ:

Միխայիլ Խոդորկովսկին ձերբակալվել էր ուղիղ տասը տարի առաջ, հոկտեմբերի 25-ին, Նովոսիսբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանում, իսկ երեկոյան նրան կալանավորել էին: Նրան ներկայացված էր մեղադրանք՝ հափշտակության և հարկերի վճարումից խուսափելու համար:

«Լևադա» կենտրոնի վերջին սոցհարցումների տվյալներով՝ մոսկվացիների երկու երրորդը ողջունում է Խոդորկովսկու ազատումը բանտից, իսկ 10%-ը դեմ է արտահայտվել «Յուկոս»-ի նախկին ղեկավարի ազատվելուն:

Դրա հետ մեկտեղ՝ հարցված մոսկվացիները համոզված են, որ նրան ազատելը կախված է անձամբ Վլադիմիր Պուտինից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ