«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Նազենի Հովհաննիսյանը՝ Սառայի կերպարի մասին

Նազենի Հովհաննիսյանը՝ Սառայի կերպարի մասին
20.10.2013 | 19:50

Երևանի գրրողների միությունը պարբերաբար կազմակերպում է գրական ստուդիայի հանդիպումներ։ Հերթական հանդիպման թեման Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակն էր։ Կազմակերպվել էր համանուն ֆիլմից հատվածների դիտում և քննարկում կինոնկարի ստեղծագործական խմբի հետ։ Ներկա էր ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սառայի դերակատար Նազենի Հովհաննիսյանը, ով հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր տեսակետը Սառայի կերպարի վերաբերյալ։ Նա նշեց, որ Սառայի կերպարը տարաբնույթ կարծիքների ու տեսակետների առիթ է տվել։ Դերասանուհին նկատեց, որ ֆիլմը տղամարդկանց ֆիլմ էր. «Եվ եթե ես իմ տեսակով չլինեի այնքան համառ, Սառայի կերպարը հաստատ չէի կարող ստեղծել այդպիսին»։

Նազենի Հովհաննիսյանը նշում է, որ երբ այսօր ֆիլմը դիտում ես, նկատում ես, որ ցավալիորեն շատ բան չի փոխվել մեր հասարակության մեջ. «Երբ կինը սիրում է և իր սիրո համար պատրաստ է լինել ստրուկ, ես դա ընդունում եմ. դա իր ընտրությունն է։ Բայց երբ այդ սերն ընկալվում է որպես շեղում նորմերից, ես դա չեմ կարող հասկանալ։ Եվ աշխարհն այսօր այնքան է շեղվել նորմերից, որ տա Աստված, որ կարողանանք շեղվել սիրո հողի վրա։ Ես չգիտեմ, թե որքանով է ստացվել կերպավորել այն, ինչ ինքս զգացել եմ։ Բոլորովին համակարծիք չեմ այն տեսակետի հետ, թե Սառան եղել է անկյանք, ոչ նորմալ արարած։ Սառան հո չծնվե՞ց ու ի սկզբանե աննորմալ էր։ Անշուշտ, ուներ շեղումներ։ Հասարակության ընդունված նորմերից ցանկացած շեղում մենք ընկալում ենք որպես հիվանդություն։ Սառայի ողբերգությունը կայանում էր առաջին հերթին այն ժամանակաշրջանում, որը նկարագրում էր Նար-Դոսը։ Նար-Դոսն ապրում էր փակ համակարգում և ներկայացնում էր հենց այդ փակ համակարգը։ Եվ քանի որ նա չէր կարող տղամարդկանց միջոցով այն ներկայացնել, նա վերցրեց իր համար թիրախային կետ` Սառային»։

Նազենի Հովհաննիսյանը կարծում է նաև, որ Սառայի կերպարը մանրակրկիտորեն բացահայտված չէ վիպակում, և այդ պարագայում պետք էր դերասանական կամ մարդկային հետաքննություն անցկացնել՝ հասկանալու համար, թե իսկապես ինչ խնդիրներ ուներ Սառան։

Դիտվել է՝ 19173

Մեկնաբանություններ