Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ճարտարապետության և դիզայնի միջազգային մրցույթ-ստուգատեսը կեսդարյա պատմություն ունի

Ճարտարապետության  և դիզայնի միջազգային  մրցույթ-ստուգատեսը   կեսդարյա  պատմություն  ունի
07.10.2013 | 17:06

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողների հաղթանակները միջազգային մրցույթ ստուգատեսներում ավանդական են դառնում:
2013-ի սեպտեմբերի 22-29-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ XXII միջազգային ամենամյա մրցույթ ստուգատեսը, որում ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ներկայացրած բակալավրի և մագիստրոսի դիպլոմային 21 աշխատանքներից 9-ը արժանացան 1-ին, իսկ 12 աշխատանք` 2-րդ կարգի դիպլոմների: Մի շարք աշխատանքներ էլ արժանացան միջազգային ճարտարապետական միության կողմից սահմանված հատուկ մրցանակների և դիպլոմների: XXII միջազգային մրցույթ ստուգատեսը հետաքրքիր էր և ներկայացուցչական` մասնակցում էին ՌԴ-ի և եվրոպական երկրների 72 բարձրագույն ճարտարապետական դպրոցներ` ներկայացնելով 514 աշխատանք:
ԵՃՇՊՀ-ի դիզայնի դեպարտամենտի ղեկավար-դեկան Լևոն Թոքմաջյանը նշեց. «Մեր ուսանողների ներկայացրած աշխատանքները ժյուրիի գնահատմամբ աչքի են ընկել իրենց ազգային ինքնատիպությամբ և արդի ճարտարապետական խնդիրների համարձակ և հետաքրքիր լուծումներով»:
Սանկտպետերբուրգյան միջազգային մրցույթ ստուգատեսի պրոֆեսոնալ ժյուրիի նախագահն էր ճարտարապետական կրթության աջակցման միջազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Բրովինը:
«Միջազգային մրցույթ ստուգատեսները լավ հնարավորություն են ուսանողների համար ոչ միայն ներկայանալու, այլև աշխարհի ճարտարապետական մտքին հաղորդ լինելու առումով, ինչը շատ կարևոր է ապագա ճարտարապետի մտածողության ձևավորման հարցում: Սա նաև պարտավորեցնում է հետագայում ավելի նորովի հանդես գալու համար»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ, ԵՃՇՊՀ-ի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը:
Ճարտարապետության և դիզայնի միջազգային մրցույթ ստուգատեսը կեսդարյա պատմություն ունի: Ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ Հայաստանի անկախության 22 տարիների ընթացքում ԵՃՇՊՀ-ն մշտապես մասնակցել է ճարտապետության և դիզայնի միջազգային մրցույթ ստուգատեսին, և ներկայացված աշխատանքների գերակշիռ մասը արժանացել է առաջին և երկրորդ կարգի դիպլոմների` միջազգային ճարտարապետական համայնքում հաստատելով ճարտարապետական դպրոցի իր դիմագիծը: ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության դիպլոմը պետական ճանաչում ունի ոչ միայն ՌԴ-ի և ԱՊՀ-ի երկրներում, այլև Ֆրանսիայում:

ԵՃՇՊՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4692

Մեկնաբանություններ