Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Նունե Եսայանը չունի այն մակարդակը, որ ներկայացնի հայկական ամբողջական մշակույթը»

«Նունե Եսայանը չունի այն մակարդակը, որ ներկայացնի հայկական ամբողջական մշակույթը»
26.09.2013 | 15:18

«Նախագահը համապետական տոների օրը պետք է ընդունելության կանչի այն մարդկանց, ովքեր այդ տարվա ընթացքում աչքի են ընկել, ոչ թե նրանց, ում հետ ամեն օր կամ շաբաթը մեկ հանդիպում է»,- այսօր, «Իրատես de facto» ակումբում համապետական տոների նշման հայկական «չափանիշներին» անդրադառնալով, հայտարարեց մշակութաբան ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ` միաժամանակ հավելելով, որ չունենք քաղաքական պատմություն: «Մենք ունենք հայ ժողովրդի պատմություն, որը հեքիաթ է: Քաղաքական վերլուծություն չկա, դրա համար ես էլ եմ զարմացած, դուք էլ եք զարմացած` ինչպես պիտի առաջ գնանք»,- նշեց բանախոսը` անդրադառնալով տոնը «փչացնող» հանգամանքներին, մասնավորապես արտագաղթին: «Հիմա պատկերացրեք արտագաղթող մարդն ինչպես պիտի տոնի Անկախության օրը: Նրանք տանը նստած մտածում են` ինչպես պիտի փախչեն: Ոնց կարող են ուրախանալ, հիմնականում հոգսերի մեջ են: Վերջին մի քանի տարում միջին շերտն էլ է գնում: Հոգեբանական ֆոնն ամբողջությամբ փոխվել է: Փնովելը դարձել է սովորական բան: Մարդիկ այլևս չեն դիմանում, բայց պարզ չէ, թե ինչին: Հիմա հայրենասեր մտավորականներն ասում են` վերադառնանք մեր ավանդույթներին, այդպես որ գնանք, 15 թիվն էլ կհասնենք: Մենք պետք է ուղղենք մեր երկիրը, հասկանանք` ինչքանով է յուրաքանչյուրս խելացի վարվում»,- ասաց մշակութաբանը` ընդգծելով, որ համապետական տոնական օրերին Նունե կլինի, թե Կոմիտաս, կախված է միմիայն մեզանից, այսինքն` դա ցույց է տալիս, թե հասարակությունն ինչպիսի վերաբերմունք ունի իր մշակույթի հանդեպ: «Նունե Եսայանը չունի այն մակարդակը, որ ներկայացնի հայկական ամբողջական մշակույթը»։

Ըստ Անգալադյանի, համերգների կազմակերպումը տոների նշման ամենապրիմիտիվ ձևն է, որը եկել է Խորհրդային Միության տարիներից: Տոնը նշելու բազմաթիվ ձևերից մեկը, ըստ բանախոսի, կարող է լինել պոեզիա կամ շարականների կատարում, որի համար ամբողջ տարի հասարակությունը կպատրաստվի: «Ժողովուրդը պետք է այդ ամենին մասնակցի, վերևից չպետք է լինի, ներքևից պիտի բարձրանա: Համապետական տոները ներքևից պիտի գան: Հետո տոնին պիտի պատրաստվել»,- շեշտեց Ռուբեն Անգալադյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ