Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Սերգեյ Խաչատրյան. «Ինչքան խորն ես ապրում երաժշտությունը, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ» (տեսանյութ)

Սերգեյ Խաչատրյան. «Ինչքան խորն ես ապրում երաժշտությունը, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ» (տեսանյութ)
17.09.2013 | 13:04

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը երեկ ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Բոլոր տոմսերը համերգից դեռևս 3 օր առաջ վաճառվել էին։ Լեփ-լեցուն դահլիճը ուղղակի բաց չէր թողնում երիտասարդ ջութակահարին՝ «բրավո» բացականչություններով ստիպելով սոլլո կատարումներ նվիրել։

Համերգից հետո Սերգեյ Խաչատրյանը մոտ 1,5 ժամ ինքնագրեր էր տալիս ու լուսանկարվում երկրպագուների հետ։

Սերգեյ Խաչատրյանը համերգից հետո, ի պատասխան ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության լրագրողի հարցի, նշեց, որ իր երաժշտությունը հայկական է. «Ես Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը՝ Սաղմոսավանք, Տաթև, լինելով այդտեղ՝ ես զգում եմ, որ դա իմ հողն է։ Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ է»։ Նա նաև խոստովանեց, որ երաժշտությունն իր համար այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես։ Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ։

Հիշեցնենք, որ Սերգեյ Խաչատրյանի ելույթը երիտասարդական նվագախմբի հետ կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Սերգեյ Խաչատրյան. «Ինչքան խորն ես ապրում երաժշտությունը, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ»
Դիտվել է՝ 1752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ