Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Դերասանի տան բեմում

Դերասանի տան բեմում
11.09.2013 | 14:42

Հայաստանի թատերական գործիչների միությունը սեպտեմբերի 10-26-ը կցուցադրի վերջին շրջանում Դերասանի տան բեմում իրականացված մի քանի ներկայացումներ:

Միջոցառումը կբացի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանություն» մոնոդրաման (ըստ Միշել դը Գելդերոդեի): Դիտումները կեզրափակի Արթուր Կարապետյանի «Յագո» մոնոներկայացումը (ըստ Վ. Շեքսպիրի):
Ներկայացումների ցուցադրություններին կհաջորդեն քննարկումներ:
Միջոցառումների սկիզբը ժամը 19:00-ին է, մուտքն՝ անվճար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ