ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Հետաքրքիր է, մենք ՌԴ-ում ի՞նչ ունենք՝ դեսպա՞ն, թե՞ «թթվի քար»

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Հետաքրքիր է, մենք ՌԴ-ում ի՞նչ ունենք՝ դեսպա՞ն, թե՞ «թթվի քար»
18.07.2013 | 00:06

Հայաստանը երևի աշխարհի միակ երկիրն է, որի դեսպանների մեծ մասը ոչ թե դիվանագիտական առաքելություն է իրականացնում այլ պետություններում, ներկայացնելով մեր պետության և մեր քաղաքացիների շահերը տվյալ երկրում, այլ զբաղված է իր բիզնես-պրոեկտների առաջխաղացմամբ։ Ավելին, նրանցից շատերը, ժամկետը լրանալուց հետո, այդպես էլ չեն վերադառնում հայրենիք, որովհետև, «առաքելությունն» ավարտելու պահին, հիմնականում տեղի հայ համայնքից հավաքած փողերով, սեփական բիզնես բացած տղերքը սկսում են վայելել իրենց «դիվանագիտական» աշխատանքի պտուղները։ Ասածիս վառ ապացույցն է Ռուսաստանում մեր դեսպանի կեցվածքը՝ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ։ Հետաքրքիր է, մենք ՌԴ–ում ի՞նչ ունենք՝ դեսպա՞ն, թե՞ «թթվի քար»։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն դեսպաններից ու դիվանագետներից, ովքեր իրոք ամեն ինչ անում են, որպեսզի մեր պետությունը ներկայանալի լինի ժամանակակից բարդ ու դաժան աշխարհում։

Դիտվել է՝ 2992

Մեկնաբանություններ