Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Համերգ` նվիրված Եվրոպայի օրվան

Համերգ` նվիրված Եվրոպայի օրվան
22.05.2013 | 12:13

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մայիսի 23-ին` ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպում են դասական երաժշտության համերգ՝ նվիրված Եվրոպայի օրվան։

Համերգին ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր։ Եվրոպայի օրվա առթիվ ներկաներին կողջունեն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Երեկոյի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին կներկայացնի Եվրոպական միության անդամ պետությունների երաժշտությունը։ Կհնչեն նաև հայ կոմպոզիտորների (Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան) ստեղծագործություններ։

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը հիմնել է Սերգեյ Սմբատյանը 2009 թվականին։ Նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ