Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Բելառուսում անցկացվում են հայկական մշակույթի օրեր

Բելառուսում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
02.05.2013 | 12:45

Հայաստանից մասնակցում է 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը` մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:

Մշակույթի օրերի պաշտոնական բացումը կայացել է Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում: Այսօր կինոյի տանը տեղի կունենա «Հայկական ֆիլմերի օրեր»-ի բացումը` «Եթե բոլորը» ֆիլմով: Այնուհետև, Հանրապետության պալատում կներկայացվեն նկարչուհի-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքները: Մայիսի 3-ին «Բարեկամություն» համույթը ելույթ կունենա ԱՊՀ-2013 մշակութային մայրաքաղաք Մոգիլյովում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ