«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հայաստանում մեկնարկել է թեյախմության 4-րդ արարողությունը

Հայաստանում մեկնարկել է թեյախմության 4-րդ արարողությունը
02.03.2013 | 14:08

Երևանում անցկացվում են Ճապոնիայի մշակույթի օրեր, որի շրջանակում կազմակերպվում է ճապոնական թեյախմության արարողություն, Իկեբանական արվեստի ցուցադրություն, Սումի-է գեղանկարչության վարպետության դասընթաց:

Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Վարպետության դասընթացների համար մասնակիցները նախօրոք գրանցվել են, մյուսները կարող են ներկա գտնվել որպես դիտորդ:
Ճապոնիայի մշակույթի օրերի բացման արարողությունը տեղի է ունեցել նկարիչների միությունում: Միջոցառումը նախաձեռնել է Ճապոնիայի դեսպանատունը` Հայ-Ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակությաին կենտրոնի հետ համատեղ:
Իկեբանան ծաղկեփունջ կազմելու արվեստ է, որի հայրենիքը համարվում է Ճապոնիան: Իսկ Սումի-է-ն գեղանկարչության տեսակ է, որն արվում է ջրով և տուշով: Ճապոնիայում այս արվեստը ծագել է 13-րդ դարի կեսին:
Հնուց ի վեր թեյախմության արարողությունը ( տյանոյուն) եղել է ճապոնացի փիլիսոփաների ու արվեստագետների հանդիպումների անփոփոխ «բաղկացուցիչը», որի ժամանակ ասվել են իմաստուն ճառեր, ընթերցվել են բանաստեղծություններ, քննարկվել արվեստի ստեղծագործություններ: Ընդ որում, ամեն դեպքի համար հատուկ ընտրվել են ծաղկեփնջեր և թեյը թրմելու հատուկ աման: Հետզհետե ծիսակարգն ընդգրկել է հասարակության տարբեր խավերին: Թեյը Ճապոնիա է բերվել 1191-ին, ոմն բուդդայական վանականի կողմից: Սկզբնական շրջանում ըմպելիքն օգտագործվում է բացառապես կրոնածիսական արարողության ժամանակ: 16-17 դդ այն տարածվել է ճապոնական արիստոկրատիայի, սամուրայների շրջանում: Տյանոյուն որպես արվեստ դարձել է առօրյա հոգսերից ազատվելու յուրօրինակ եղանակ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ