Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

«Ճանապարհ դեպի քեզ»

«Ճանապարհ դեպի քեզ»
14.09.2012 | 11:30

«Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շրջանակում երեկ Մոսկվայի տանը տեղի ունեցավ հանդիպում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:
Բաբայանը 15 տարի ղեկավարում է Տիկնիկային թատրոնը, որտեղ տարեկան բեմադրվում է 400-ից ավելի ներկայացում: Այս թատրոնի տիկնիկները հաջողությամբ ճամփորդում են աշխարհով մեկ, իսկ ներկայացումները բեմադրվում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
«Ճանապարհ դեպի քեզ»-ի շրջանակներում արդեն հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի, Ռուբեն Գևորգյանցի և այլ արվեստագետների հետ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ