Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հրանտ Կարախանյանի ապրած և չապրած տարիները

Հրանտ Կարախանյանի ապրած և չապրած տարիները
22.06.2012 | 17:12

Այսօր` ժամը 14.00-ին, Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում բացվում է տաղանդավոր գեղանկարիչ Հրանտ Կարախանյանի (1952-2005) հետմահու անհատական ցուցահանդեսը` նվիրված նրա 60-ամյակին։ Հրանտը, իր ոչ այնքան երկար ստեղծագործական կյանքի ընթացքում, այնուամենայնիվ, հասցրեց շեշտված հետագիծ թողնել 20-րդ դարավերջի ազգային կերպարվեստում։ Նրա փայլուն կտավները դասական գեղանկարչության կենարար աղբյուրներից են բխում։ Դրանք խորհրդավոր են հորինվածքում և խստորոշ գունաշխարհում։ Նրա արվեստը բազմազան է, գունեղ և ինքնատիպ։ Նույնպիսի հմայքով էր օժտված Հրանտ Կարախանյան անհատը։
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 30 տարվա ընդգրկում ունեցող ութ տասնյակ ստեղծագործություններ։ Այստեղ արվեստասերը կհանդիպի իրեն անծանոթ մի շարք կտավների։ Մի խոսքով, այցելեք նկարչի տուն և առնչվեք այս յուրօրինակ ու խորունկ վարպետի կերպարվեստին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ