Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Փաշինյանի դեմ պայքարելու համար գոնե մի փոքր Նիկոլ պիտի լինել

Փաշինյանի դեմ պայքարելու համար գոնե մի փոքր Նիկոլ պիտի լինել
03.02.2021 | 13:45

Ընդդիմությունն էլ է խճճվել իր իսկ մարտավարության մեջ ու պայքարի արդեն ձախողված քայլերն է շարունակում։ Նախօրեին հանդիպել են ընդդիմության առաջնորդները, բայց թե ինչ ընդհանուր հայտարարի են եկել, առայժմ հստակ չէ, չկա հայտարարություն գործողությունների ծրագրի մասին։

Սակայն հաշվի առնելով խորհրդարանի դիմաց այսօրվա բողոքի ակցիայի անցկացումը, ակնհայտ է, որ լիդերները համաձայնության չեն եկել։
Իշխանության օրակարգով սրտահերթ ընտրությունների գնալու հարցն է պառակտել ընդդիմադիրներին։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աջակիցները, ԲՀԿ-ն կարծում են, որ ճիշտ է մասնակցել արտահերթ ընտրություններին, Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները՝ դեմ են։ Անկախ հանգամանքից, թե ով ինչ օրակարգով առաջ կգնա, միանշանակ է, որ ընդդիմությունը չկարողացավ անգամ 17 կուսակցությամբ իշխանությունից հեռացնել հող հանձնող Նիկոլ Փաշինյանին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում որքան խնդիրներ ունի իշխանությունը, նույնքան էլ անընդունելի ու հավակնություններով լի է ընդդիմությունը։


Այսօր արդեն հստակ է, որ 2018-ի պես ժողովուրդը փողոցները չի ողողի, որովհետև ոչ միայն ընդդիմությունը չի կարող այդքան մարդ փողոց հանել, այլև քաղաքական տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից ոչ մեկը Փաշինյանին չի կարող հասնել, ոչ մեկը չի կարող ընդամենը մեկ բառակապակցության վրա կազմել ընդդիմադիր պայքարի ողջ գաղափարախոսությանը և ունենալ հաջողություն: Եթե անգամ այդ «գաղափարախոսությունը»՝ «Մերժիր Սերժին», ավելի վատ ձևակերպում ունի՝ «Նիկոլ դավաճան»։ Ոչ մեկը չի կարող բեմահարթակ հանել հերոսի կեղծ պապիկին, ամբոխահաճո հայտարարություններ անել փողոցներում ու հրապարակներում, բայց իշխանության գալով, անել ուղիղ հակառակը կամ ավելի վատը։ Որովհետև ոչ մեկը չի կարող հանգիստ զոհել այդքան հայորդիների, հանձնել հայրենիք և հանգիստ մնալ աթոռին կառչած՝ անտեսելով գրված ու չգրված բոլոր օրենքները, բարոյական նորմերը։ Ամեն գնով իշխանության գալու ու իշխանության մնալու համար Նիկոլ Փաշինյան ոչ մի բանի առաջ չի կանգնել ու չի կանգնում, իսկ նրա դեմ պայքարելու համար առնվազն մի քիչ նրա նման պիտի լինել, որովհետև նա այլ լեզու և պայքարի այլ ձև չգիտի։ Սրա ապացույցն է նաև այն, որ ընդդիմության մինչ այս իրականացվող գործողությունների ծրագիրը, սցենարը հաջողություն չեն ունենում և տպավորություն է, որ Փաշինյանն իշխանությունից կգնա այն ժամանակ, երբ հարմար կգտնի կամ առնվազն ամեն ինչ կանի իր իշխանությունը վերարտադրելու համար։ Ու պետք չէ զարմանալ, որ նրան կարող է և դա էլ հաջողվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 86220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ