Շատ պարզ ասեմ` Ադրբեջանի հեռանկարային նպատակը Հայաստանի Հանրապետությունը ոչ թե պարզապես մասնատելն է, այլ Հայաստանն անկլավային պետություն դարձնելը։
Դա Ադրբեջանը ձևակերպել է որպես ազգային նպատակ։
Ի դեպ, սա մի բան է, որը ժամանակին Հայաստանի իշխանությունները հանցավոր անգործության կամ դիտավորության պատճառով չեն արել՝ հայ ժողովրդի համար չեն ձևակերպել ազգային նպատակ, որը պետք է դառնար գործողություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Արա Պողոսյան