ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դարի հասակակիցն ու ճշմարտության վկան

Դարի հասակակիցն ու ճշմարտության վկան
22.04.2024 | 09:34

Մեր պատմական բնօրրանի բռնազավթումը շարունակվում է։

Մեր թշնամու ու նրա բոլոր դաշնակից ուժերի նպատակն է ջնջել հայ ազգին իր պատմական բնօրրանի ` Հայկական բարձրավանդակի գենետիկ քարտեզից։ Եվ Արցախից հետո թիրախում Հայաստանն է։

Տավուշ աշխարհն այսօր դառնում է մեր ներքին ու արտաքին դիմադրության միջնաբերդը։

Տավուշի մարզի գյուղերից է Կիրանցը, որն այս պահին ազգային պայքարի էպիկենտրոնն է։

Երևի թշնամի ուժերին հարկ է մեկ անգամ ևս հիշեցնել, որ ընդամենը հարյուր տարի առաջ արհեստականորեն ստեղծված որևէ տարածաշրջանային միավոր չէր կարող այստեղ գյուղեր ու շեներ ունենալ։

Կիրանցն այն հնագույն բնակավայրերից է , որի մասին ամենահին հիշատակումները հասնում են մինչև IV դար:

Գյուղը եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով, ըստ Աշխարհացույցի եղել գավառակենտրոն։

Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967-ին, 1935 թվականից մինչև 1967 թվականը կրել է Գետաշեն անունը։ Դարեր շարունակ Կիրանցը հայտնի է եղել Կունեն անվանումով։

Ըստ Աշխարհացույցի Կունենը եղել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք գավառի կենտրոնը։ Այս մասին հիշատակություններ կարելի է գտնել նաև 19-րդ դարի մեր հոգևոր հայրերի թողած վկայություններում, որոնք նկարագրում են հայ բնակչության պատկերը և ոչ մի խոսք հարևան քոչվոր ցեղի ներկայության մասին, ովքեր ուզում են «ապացուցել», թե հայերը իրենց պատկանած պատմական տարածքում

7-րդ դարի եկեղեցի են կառուցել։

Այսպիսի «թեզեր» կարող են ծնվել մե՛կ մեր թշնամու ուղեղում, մե՛կ էլ անհայրենիք տեսակի։

...Տեսանյութի հերոսուհին, որ վաղ առավոտից մինչ այս պահը պայքարի վայրում է (ուղիղ հեռարձակումների կադրերում նրան հիմա էլ` մինչ

96-ամյա Լենա տատիկը։ Նա դարի հասակակիցն ու ճշմարտության վկան է։

Եկել է ասելու, որ պայքարում է իր հող ու ջրի, իր երկրի համար և չի հանդուրժելու, որ թշնամին այստեղով ացնելու ճանապարհ ունենա, որ քոչվորի համար ճամփա կառուցելու համար ինչ -որ մի պիղծ ձեռք քանդի տեղի հնագույն եկեղեցին կամ իր հարևանի տունը։

Եկել է ասելու, որ իր կյանքի երկար ու ձիգ տարիների ընթացքում չի հիշում, թե այս գյուղը կամ Հողը պատկանել է թշնամուն:

Այս տեսանյութն այս պահին շատ ավելին է, քան որևէ այլ մեկնաբանություն, որևէ պատմական ակնարկ, որևէ քաղաքագիտական հոդված:

Լենա տատը ինձ համար հիշվելու է որպես հայ տատի ու գերդաստանի մեծ մոր տոհմիկ կերպար, ով մեր այսօրվա պայքարի խորհրդանիշերից է։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ