ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժամանակն է, որ պայթեցվի ամենաստոր պղպջակը

Ժամանակն է, որ պայթեցվի  ամենաստոր պղպջակը
02.04.2024 | 19:53

Սարքովի, կործանարար միֆերը պղպջակների նման պայթում են: Ժամանակն է, որ պայթեցվի նաև ամենաստոր պղպջակը:

Դա այն է, թե իբր Ադրբեջանը 30 տարի հզորանում էր, պատրաստվում էր ռևանշի:

Չկա՛ այդպիսի բան:

Ադրբեջանը 30 տարի ընտելանում էր այն մտքին, որ Արցախը միշտ եղել է հայկական ու միշտ այդպիսին է լինելու:

Ավելին, արդեն ընտելացել էր:

30 տարվա ընթացքում սերունդ էր փոխվել, թաթարի նոր սերունդը այդ իրողությամբ էր մեծացել, իսկ նախկինն էլ հաշտվել էր այդ մտքի հետ: Եթե կար որոշակի անհաշտություն, դա կապվում էր միմիայն ազատագրված տարածքների հետ:

Որպեսզի այս հրեշավոր պղպջակը «հավաստի» ներկայացվեր, նախ հարկավոր էր հայությանը հոգեպես թաթարացնել, ադրբեջանականացնել, այսինքն՝ զրկել օբյեկտիվ իրականության զգացողությունից:

Դա առժամանակ հաջողվեց դրսի ու մեր ներսի թաթարներին, ու հիմա այդ պղպջակը պահելու վրա ահռելի ջանքեր են թափում ընդամենը մի քանի տասնյակ ֆեյքեր, ծախու «վերլուծաբաններ»: Մնացել են միայն այդքանը, իսկ վաղը դրանք էլ չեն լինելու:

Ո՛չ մի «օժտված» ֆեյք չի կարող 3 տարում հայությանը հաշտեցնել այն մտքի հետ, ինչի հետ ազերին հաշտվել էր 30 տարում:

Արցախը երբե՛ք չի դադարել հայկական լինելուց:

Մնում է՝ վերստին դառնա հայաբնակ:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ