ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետական խորհրդանիշերը պատեհ-անպատեհ բանավեճի նյութ դարձնելու մոլուցքից հարկ է հրաժարվել

Պետական խորհրդանիշերը պատեհ-անպատեհ բանավեճի նյութ դարձնելու մոլուցքից հարկ է հրաժարվել
02.04.2024 | 15:10

«Դրոշի մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնց առանցքում բացօթյա տարածքում դրոշի առավելագույն չափ սահմանելն է՝ 2մX4մ: Գործող օրենքով այդպիսի սահմանափակումներ չկան:

Առաջին հայացքից էական խնդիր չէ, թերևս, դժվար է հանդիպել նշված չափը գերազանցող դրոշի, բացառությամբ՝ խաղաղ հավաքների ժամանակ: Բայց ցավն էլ հենց դա է, սա, մեղմ ասած, պատեհ չէ: Այս շրջափուլում հրամայականը ոչ թե դրոշի չափը սահմանափակելն է (չեմ կարծում, թե մեծ չափերի դրոշ տեղադրելու անհագ ձգտումներ կան, բավական է սահմանել տեղադրելու կարգն ու վայրերը), այլ պետական խորհրդանիշերը տարաբնույթ ոտնձգություններից, կարծիքներ հնչեցնելու անվան տակ իրականում էժանագին քննարկումների նյութ դարձնելուց հեռու պահելն է, վերջապես, տարածքային անձեռնմխելիությունը երաշխավորելն է:

Ադրբեջանում հսկայական դրոշի էպոպեան շատերին ցնորք էր թվում, բայց յուրաքանչյուր հետևողականորեն կյանքի կոչվող ցնորք ի վերջո իրականություն դառնալու ճանապարհ է հարթում, մթնոլորտ ձևավորում: Կիպրոսի խորհրդարանի հենց լուսամուտների դիմաց շինծու պետության, այսպես կոչված՝ հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետության էլ ավելի մեծ դրոշն է (մինչև 1984 թ. հենց թուրքական դրոշն էր, որից հետո միայն իրենց հատուկ խորամանկությամբ պնդում են, թե իրենք կապ չունեն այդ պետության հետ):

Կարծում եմ, պետական խորհրդանիշերը պատեհ-անպատեհ բանավեճի նյութ դարձնելու մոլուցքից հարկ է հրաժարվել, խոչընդոտները հաստատ այլ տեղ են:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ