ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-3

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-3
23.02.2024 | 15:03

Մարտահրավեր է նետված, մարտահրավերն ընդունված է. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման

(սկիզբը՝ այստեղ)

«Վարդանանք» անվանմամբ ինչ- որ մի նորահայտ շարժում, որը լկտիաբար ներկայանում է իբրև ազգային, այս տարվա հունվարից «Նոր տարին առանց Գարեգինի» կարգախոսով արշավ է սկսել Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, հերթական արշավը՝ 2018- ին Նիկոլի ու նրա չարախմբի իշխանության գալուց ի վեր:

Շարժումը նախատեսել է Էջմիածնի կենտրոնական հրապարակում փետրվարի 24-ին Վեհափառի և Մայր Աթոռի դեմ հանրահավաք իրականացնել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է, որ հրաժարվեն այդ մտքից և հանրահավաքը կամ բողոքի միջոցառումը նույն օրն անցկացնեն Երևանում: Այդուհանդերձ, բացառված չէ, որ չգիտես իրենց, թե այլոց կողմից ասպարեզ նետված այս տեղեկությունն այլոց գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակով շեղող մանևր լինի, և ոմանց համար անակնկալ կերպով իրենց սադրիչ հանրահավաքը կամ, հնարավոր է, նույնիսկ բռնության դրսևորումներով զանգվածային միջոցառումը հենց Էջմիածնում անցկացնեն:

Նիկոլի իշխանության աջակիցների ձևավորած նոր շարժումը կոչվում է «Վարդանանք», և ակնհայտ է, որ այս անվանումը հանրության միամիտ, ինչպես նաև անտեղյակ հատվածին մոլորեցնելու նպատակն ունի՝ իբր թե Վարդանանց սուրբ ուխտի հետևորդ են, իրենք էլ են քրիստոնյա, ազգային- քրիստոնեական արժեքների ջատագով ու պաշտպան:

Շարժման նախաձեռնողն առերևույթ ոմն Անդրանիկ Դովլաթյանն է, որը կաթողիկոսին զրպարտելով ու մանիպուլյացիայի մեջ մեղադրելով, հենց ինքն է փորձում մանիպուլացնել հանրային կարծիքը՝ իր նախաձեռնած շարժումը հրապարակայնորեն ու կեղծավորաբար ներկայացնելով իբր Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա արժեքների պաշտպան:

Կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ շարժման մակերեսին Դովլաթյանն է երևում, սակայն, դատելով ամենից, շարժման հկանգնած է Նիկոլը կամ առնվազն նրա ոհմակը: Թեև այս հետևությանն առաջիկայում դեռ առանձին կանդրադառնանք, սակայն Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) հրապարակած տեսանյութում բերված բացառիկ ձայնագրություններն արդեն իսկ վկայում են եկեղեցու դեմ արշավող բանսարկուներին ու խառնակիչներին իշխանությունների աջակցության մասին: Դրանցում, ինչպես ներկայացնում է Արթուր Ասատրյանը, Հայաստանի ոստիկանները «դուխ» են տալիս Արթուր Ասատրյանին, ասում, որ նա ճիշտ ճանապարհին է:

Տեսանյութում Արթուր Ասատրյանը դիմելով հայրենակիցներին (նկատի ունի շարժմանը միացած կամ համակրող), ասում է, որ նրանք այդպես են վարվում առանց հասկանալու արմատների խորությունը և այն, թե շարժման նախաձեռնողներն իրենց ուր են տանում, «մտածելով, որ այս խեղկատակը՝ Ամերիկայից եկած, մենակ է գործում»:

Ասատրյանի հրապարակած «Գաղտնազերծված բանակցություններ» վերտառությամբ ձայնային հաղորդագրությունը ներկայացնում է հակազգային, հակաեկեղեցական խառնակիչ Անդրանիկ Դովլաթյանի և խռովության ենթադրյալ մասնակցի զրույցը, որի վերծանումից մի համառոտ հատված հրապարակում ենք ստորև.

«- Մտահոգվելու չունես, ջանս, մի ամբողջ համակարգ կա, որ էսպես են աշխատում հետս:

– Մեզ բռնել չկա, եղբայր, մեզ բռնել չկա:

– Ոստիկանության հետ խոսացվել ա, Արմավիրի մարզի պարեկային ծառայության և ոստիկանության զորքը, և Երևանի բաժանմունքներից նշանակվել է ավագ տեսուչ, որի անունը Վարսիկ ա»:

Ձայնագրության շարունակության մեջ հայտնվում է, որ Էջմիածնում մեծաթիվ ոստիկանության է լինելու և աջակցելու հակաեկեղեցական «Վարդանանք» շարժման նախաձեռնած միջոցառմանը և անդամներին, նաև այն մասին, որ Ազգային ժողովի անվտանգությունից կապվել են «Վարդանանք»- ի հետ, հարցրել՝ «Ինչո՞վ կարող ենք օգնել ձեզ, որ ապահով և խաղաղ անցնի, պարոն Դովլաթյան», ապա հավելել են. «Ոստիկանության զորքը ներկա ա, ոչ մեկը ձեր ձայնի իրավունքը չի խախտելու, այո, մենք գտնում ենք, որ այն, ինչ որ արձագանքվել է հակառակորդ դաշտից՝ մենք էսպես, էսպես, խնդրում եմ, հանգիստ եղեք, շնորհակալ ենք, որ ձեր ձայնի իրավունքը դնում եք պրակտիսի մեջ և կիրառում եք: Պետությունը պահպանում է ձեր ձայնի իրավունքը, մենք ներկա ենք լինելու ամբողջ ոստիկանությամբ»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ ձայնի իրավունքի մասին է խոսքը, որը, Դովլաթյանի հավաստմամբ, Հայաստանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Ազգային ժողով կոչվածի անվտանգության ծառայության աջակցությունը, պաշտպանության հավաստումն է ստացել:

Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հայհոյանք, վիրավորանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ հնչեցնելը, վայրահաչե՞լն է այդ ձայնի իրավունքի իրացում:

Արտահայտություննե՛ր, որոնցով «facebook» սոցիալական ցանցում «Andranik Dovlatyan» տվյալներով գրանցված օգտատերը 2024 թ, փետրվարի 5- ին և 6- ին հանդես է եկել ֆեյսբուքյան իր էջում հրապարակած եթերներում, և կասկածից գրեթե դուրս է, որ մոտավորապես նույնը կրկնելու է նաև առաջիկա հակաեկեղեցական հանրահավաքում:

Այդ ու՞մ կամ ի՞նչն են սատարում ու պաշտպանում «Ազգային ժողով» կոչվածի անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ավելի ճիշտ, ոստիկանության համակարգում առկա քաղաքական պոռնիկները: Իբր չգիտե՞ն, հա՞, թե մինչ այդ ինչ է վայրահաչել Դովլաթյանը ու դրանից բխող տրամաբանությամբ ինչ կարող է խոսել փետրվարի 24- ի հանրահավաքում:

Նիկոլի և նրա ոհմակի իշխանությունը հավերժական չէ, և Դովլաթյանից բացի, որի քրեական պատասխանատվությունն ակնկալվում է այժմ, մոտ ապագայում նրան սատարողները, նրա կողմից հնարավոր նոր հանցագործությունը չկանխողները նույնպես կարող են պատասխանատվության առաջ կանգնել:

20-ից ավելի փաստաբաններ, ինչպես արդեն հայտնի է, վերջերս հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե: Նրանցից մեկը՝ Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ կատարած գրառմամբ տեղեկացրել է.

«2024 թվականի փետրվարի 05- ին և 06- ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի հասցեին հնչեցրել է հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ:

Նշված անձը կոչ է արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում:

Անդրանիկ Դովլաթյանի վերը նշված արարքը հասարակության մեջ լուրջ դժգոհություն է առաջացրել և բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարել են 2024 թ. փետրվարի 24-ին Էջմիածին մեկնելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անդրանիկ Դովլաթյանի նշված արարքները պարունակում են առնվազն երկու հանցագործության հատկանիշներ, այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին:

Հիշեցնեմ, որ խուլիգանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդված)` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելն է, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, իսկ եթե այդ արարքը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ապա պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեր կարծիքով, նշված արարքները պետք է քննարկել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի համատեքստում (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը):

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի նկատմամբ հրապարակային լկտի զրպարտչական նյութը թշնամանք է առաջացնելու երկու ազգերի միջև:

Եթե իրավապահ համակարգը պատշաճ իրավական գնահատական չտա Անդրանիկ Դովլաթյանի և նրա գաղափարակիցների վարքագծին, ապա ատելության այս հողի վրա բախումներն անխուսափելի են լինելու:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով ճանաչել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հոգևոր հայրերի նկատմամբ նման հանցավոր դրսևորումները շատ վտանգավոր սերմեր են պարունակում և արյունահեղության մեծ ռիսկեր են պարունակում: Նաև հայ ժողովրդի կրոնական զգացմունքների դեմ ուղղված այս հանցավոր դրսևորումը պետք է կանխվի օրինական ճանապարհով:

Մեր այն հայրենակիցները, որոնք կցանկանան լրացուցիչ միանալ այս հաղորդմանը, կարող են ara.zohrabyan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ այլ եղանակով գրել իրենց անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսի համար (մենք լրացուցիչ նամակով քննչական մարմնին կփոխանցենք):

Այս պահից սկսած այս թեմայով զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահ համակարգի վրա»:

Նրանք, ովքեր վաղուց գնացել են «բեսպրեդելի» և առաջիկայում նույնպես կարող են գնալ, թող պատրաստ լինեն, որ իրենց հետ նույնպես նույն կերպ են վերաբերվելու, եթե օրենքը չգործեց և իրավապահներն իրենց դերում չեղան… Ներում, բեկում չի լինելու… Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ