Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Մտածելակերպի խնդիր է

Մտածելակերպի խնդիր է
12.10.2023 | 13:15

Եթե հային ասես, որ պետք է 20 տարի աշխատի, բայց իր աշխատանքի արդյունքը կվայելեն իր սերունդները, կասի. «Բա ե՞ս»։

Եթե հային ասես, որ պետք է 6 ամիս բողոքի, հանրահավաքների մասնակցի, որ Հայաստանում կայանա քաղաքացիական հասարակության ինստիտուտը, կասի. «Բա ինձ դրանից ի՞նչ»։

Եթե հային ասես, որ պետք է տասնյակ տարիներ անմնացորդ նվիրի իրեն Հայկական պետություն կառուցելուն, որ այլևս ոչ ոք չկարողանա կապիտուլյացիա ստորագրել տալ, կասի. «Բա ինձ դրանից ի՞նչ»։

Ու նման բազում խնդիրներին նման կերպ նայելով, իհարկե չի մոռանա բարձրաձայն հայտարարել, որ պետք է դառնանք Շվեյցարիա, Ֆինլանդիա կամ Իսրայել։

Եթե թվարկածս երկրներում բոլորը մտածեին մեզ նման, նրանք այսօր կլինեին Հայաստան կամ չէին լինի։

Էլիտայի խնդիրն է բոլոր ժամանակներում բարձրացնել ազգաբնակչության մտածելու ունակությունը։

Ոչ մի երկրում, ժողովուրդն ինքն իրեն չի վեր կացել և չի որոշել, որ ամեն տարի, մեկ ամիս ժամկետով, պետք է պաշտպանի իր երկրի սահմանները, մինչև 50 տարեկան դառնալը։

Արա Կարանյան

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ