Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Մտածե՛ք, թեպետ շատ քիչ, բայց ժամանակ դեռևս կա

Մտածե՛ք, թեպետ շատ քիչ, բայց ժամանակ դեռևս կա
27.09.2023 | 23:05

Եթե Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածը սթափեցնող ազդակ չի դառնում բոլոր այն հայ մեծահարուստների համար, ովքեր որևէ ձևով մասնակցություն են ունեցել Արցախի ազատագրմանն ու կայացմանը և այս օրհասական պահին կամովին կամ ակամա ՆՓ-ի իշխանության երկարաձգման երաշխավոր են դարձած, ապա թող պատրաստ լինեն Ռուբեն Վարդանյանի ճակատագրին արժանանալուն:

Պարոնայք, սրա և իր խմբակի իշխանավարումն այժմ չկասեցնելու պարագայում, աշխարհի ցանկացած վայրում, Ադրբեջանի պահանջով ձերբակալելու են ձեզ ու տեղափոխեն Բաքու՝ պատասխան տալու իրենց երկրի դեմ «գործած ձեր հանցանքների» համար...հայ պետական, ռազմական, քաղաքական այլ գործիչների հետ միասին իհարկե:

Այդ ժամանակ նույնիսկ ձևականորեն ՄԻԵԴ դիմող էլ չի լինի, որովհետև այդ ժամանակ ոչ միայն ՆՓ-ն ու իր խմբակը չեն լինի, այլև Հայաստանի Հանրապետությունը չի լինի ընդհանրապես :

Մտածե՛ք, թեպետ շատ քիչ, բայց ժամանակ դեռևս կա:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ