ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տրամվայ-անակոնդա

Տրամվայ-անակոնդա
26.03.2023 | 20:44

Նոյեմբերի 9 -ի փաստաթուղթը ՀՀ կողմից ստորագրած անձը ոչ անսպասելի լայվ մտավ Աշտարակի քարե անապատի մերձակայքից և միայն իրեն բնորոշ վստահությամբ ազդարարեց, որ այդ վայրում կառուցվելու է Ակադեմիական քաղաք։ Իհարկե,սույն անձից ավելի անբռնազբոս հայտարարություններ լսելու տարիների փորձը որոշակի իմունիտետ է ձևավորել գիտակից մարդկանց մոտ, բայց այս անգամ վերջինս գերազանցեց ինքն իրեն։ Իսկ ի՞նչ էր նրա հայտարարած Ակադեմիական քաղաքի տեսիլքը, և ի՞նչ էր երեվացել նրա աչքին: Հերթով ներկայացնենք՝ ըստ շարքի և իմաստի։

Ոնց հասկացանք նրա հուզառատ խոսքից՝

1. Ակադեմիական քաղաքը լինելու է, բայց դեռևս չկան մասնագիտական կարծիքներ և ուսումնասիրություններ։ Դա նշանակում է , որ Աշտարակի մոտ ընդամենը օդ է տատանվել, և հայտարարության տակ ոչինչ չկա։

2. Չեղած գիտական քաղաքում լինելու է տրամվայ։ Հաշվի առնելով դասի գնացող-վերադարձող ուսանողների, դասախոսների հինգից ութ հազար հոգանոց բազմությունը և մեկ տրամվայի հիսուն հոգի բեռնատարողունակությունը, ապա, դասերը սկսվելուց մեկ ժամ առաջ, նույն գծով դեպի Աշտարակ պետք է շարժվի առնվազն 100 տրամվայ։ Դա էլ նշանակում է,որ Երեվանի ծայրամասից ձգվելու է երեք կիլոմետրանոց տրամվայ-անակոնդա։ Ասվածի տեխնիկական հեռանկարը պարզորոշ է դարձնում, որ նման բան չի լինելու, և դա ընդամենը օդի տատանում է, ոչ ավելի։

3. Չեղած գիտական կենտրոնում լինելու է կինոարվեստի կլաստեր։ Տնտեսագիտության մեջ կլաստեր անվանում են ձեռնարկությունների հորիզոնական կենտրոնացումը և գիտակիրառական լաբորատորիաների հետ նույն տարածքում միատեղությունը։ Հիմա իմ բացատրած կլաստեր բառը ի՞նչ կապ ունի Հայֆիլմի ավերակների վրա իբր ստեղծվելիք գեղարվեստի կենտրոնի հետ: Իհարկե, կապ չունի, պարզապես օդ են տատանել։

4. Չեղած գիտական քաղաքում լինելու է ռազմական ուսուցման ինչ-որ ավագ դպրոց։ Ինչ-որ մեկը պատկերացնու՞մ է, թե քիմիական պաշտպանության հանդերձանքով կուրսանտներն ինչպես են վազքի մրցումներ անցկացնելու գիտական քաղաքի սրտում, կամ ինչու է պատերազմող երկիրը ռազմական նշանակության օբյեկտ տեղակայում գերթանկարժեք քաղաքի տարածքում։ Ի՞նչ է դա վկայում: Նույնը՝ օդ են տատանել։

5. Չեղած գիտական քաղաքում լինելու է ԴԱՀԼԻՃ։ Ճիշտն ասած, ես երկար եմ մտածել, թե դա ինչ դահլիճ է կամ գիտության ինչի՞ն է ծառայելու, հետո հասկացա, որ կարծես համերգային դահլիճ է նախատեսվում։ Պատկերացնու՞մ եք՝ Կիրկորովի համերգը գիտական քաղաքի սրտում: Չեղած գիտական քաղաքում երաժշտական աղմկոտ դահլիճի միտքը ևս օդի տատանում էր, ոչ ավելի։

6. Չեղած գիտական քաղաքի թեման պահանջում է ահռելի ներդրումներ, հինգ և ավելի մլրդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, որոնք այս պահին և մոտ ապագայում չեն լինելու։ Բավարար է մեկ հայացք նետել դեպի ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքները, որպեսզի հասկանանք, որ ՀՀ ներդրումներ արտերկրից չեն կատարվում, հակառակը՝ նախկին ներդրողները հեռանում են երկրից իրենց փողերի հետ միասին։ Ներքին ներդրողներ ևս չկան: Պետությունը ևս չունի մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար՝ չեղած գիտական քաղաքի կառուցման համար։ Փաստորեն, ծրագրի տակ փող չկա, իսկ դա նորից վկայում է, որ ընդամենը օդ են տատանել։

7. Մոտեցանք յոթերորդ կետին։ Տնտեսագիտական,արդյունաբերության զարգացման պլանավորման, գիտական տեխնոլոգիական կրթություն , գիտելիք, փորձ, կապեր չունեցող մարդկանց թվում է, որ գիտական քաղաքը շենքերն են և եթե կառուցվեն շենքեր, ապա գիտությունը միանգամից կծաղկի, կտա կիրառական հավելյալ արժեք։ Դա թյուր ըմբռնում է, կարելի է ասել՝ օրթոդոքս. նման պարզունակ գաղափարի կրողները հիմնականում ծիծաղ են սփռում ավելի լուրջ գիտական համույթներում։ Հիշել և կրկնել է պետք մի քանի ճշմարտություն կառավարչական ղեկի մոտ հայտնված անձանց համար։

Ա. Արդի աշխարհում խոշոր պետությունները տեխնոլոգիաներ չեն վաճառում։

Բ. Կենսամակարդակի ահռելի տարբերության հաշվին խոշոր պետությունները փոքր երկրներից դուրս են քաշում գիտական ներուժը:

Գ. Գիտակիրառական կլաստերային լաբորատորիաների հաջողության համար պետությունը ստիպված է լինելու մասշտաբայնության համար կիրառել պետական պատվեր, որի համար դեռ երկար տարիներ փող չի լինելու։

Դ. Հայաստանի գիտության տխուր վիճակը և դասախոսական կազմի թույլ ինտեգրվածությունը միջազգային գիտական հոսքերին ենթադրում է մի քանի տարվա ժամանակային լագ, որը շատ արագ զարգացող աշխարհում բարոյապես հնանալու ակնհայտ ռիսկ է պարունակում։

Մինչև վերջ կարդացած իմ սիրելի գիտակից հայրենակիցները հասկացան, որ Աշտարակի մոտակայքում նման հրաշք քաղաքը չի լինելու, դրա մասին հուզավառ խոսքն էլ ԲԼԵՖ է, սուտ, կեղծիք, խաբեություն, մոլորեցում, ապատեղեկատվություն։

Ի միջի այլոց, մանրակրկիտ ուսումնասիրեցի գիտական քաղաքի լայվի տակ արձագանքած քաղաքացիների գրառումները. մարդկանց 99 տոկոսը գրել էր, որ առաջին հերթին պետք է սահմանը ամրացնել, զենք գնել, զինել ժողովրդին, կահավորել պաշտպանական բնագծերը և պատրաստ լինել անխուսափելի Սարդարապատի։

Ժողովրդին լսել է պետք։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 5727

Մեկնաբանություններ