ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կուսակցությունների մեծ թիվը խոսում է քաղաքական կյանքի պառակտվածության մասին

Կուսակցությունների մեծ թիվը խոսում է քաղաքական կյանքի պառակտվածության մասին
07.10.2024 | 14:14

Բոլոր երկրներում կառավարման ֆինանսական և ուժային լծակները գտնվում են վերնախավի ու իշխանությունների ձեռքին։

Այն երկրները, որոնք ֆինանսապես և ուժային իմաստով թույլ են ու ցածր մակարդակի ինքնիշխանության տեր, բնականաբար, ղեկավարվում են շատ ավելի հզոր ու հարուստ երկրների կողմից։

Ասվածը խորապես հասկանալու համար բավական է տեսնել Գերմանիայի նման հզոր տնտեսություն ունեցող երկրի վիճակը քաղաքական և անվտանգության ոլորտներում։

Նույնը՝ ԵՄ-ի վիճակի համար և այդ ֆոնին բոլորովին անհասկանալի կլինի մերոնց փսևդոակտիվության մոտիվացիայի հարցը։

Այն հանգամանքը, որ սկսած մեր ավանդական կուսակցությունների հիմնադրումից մինչև ներկայի քաղաքական կամ դրան մոտ շարժումները, մեծ հաշվով որևէ ձևով չեն ազդել մեր ճակատագրի վրա, ավելին, իրենց տկարամիտ և լուրջ քաղաքական մտածողությունից հեռու որոշումներով ու գործողություններով հաճախ մեծ վնասներ են պատճառել մեզ, շատ խոսուն են։

Կա երկրի քաղաքական գործունեության մի շեմային մակարդակ, որից վերև՝ իր գումարային ուժով, ազդեցիկությամբ ու գործողությունների հետևողականությամբ, էլի հնարավոր է ինչ-որ չափով խառնվել սեփական կյանքը կառավարելու գործին։

Եվ, դրանից վերև, ինչքան մեծ լինեն երկրի գումարային հզորությունն ու ազդեցիկությունը, դրան համեմատական կմեծանա նաև նրա սուվերենիտետը, այսինքն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանք կյանքի կոչելու հնարավորությունը։

Իսկ եթե այդ նույն երկրի քաղաքական ուժերի գործունեությունը նշված շեմային մակարդակից ցածր է, ապա նման շարժումները, անկախ իրենց ազնվությունից ու հայրենիքի գործին նվիրվածությունից, ինքնանպատակ են մեծ պրոբլեմների լուծման տեսանկյունից, բայց շատ օգտակար՝ ավելի պակաս մասշտաբային հարցերի լուծման համար։

Մյուս կողմից էլ հայտնի փաստ է, որ մեր չափից դուրս մեծաթիվ կուսակցություն կոչեցյալների մի զգալի մասը ստեղծվել է արևի տակ ինչ-որ կասկածելի տեղ գրավելու համար։

Համաշխարհային փորձն էլ ասում է, որ որևէ երկրում կուսակցությունների մեծ թիվը խոսում է այդ երկրում քաղաքական կյանքի անթույլատրելի բարձր մակարդակի պառակտվածության մասին, իսկ մեր դեպքը, իր հարյուրից ավելի կուսակցություն կոչեցյալներով, բացահայտորեն կարիկատուրային է։

Աշխարհում կամ էլ տարածաշրջանային իմաստով որևէ տեսակի քաղաքական կամ այլ բնույթի ազդեցիկություն ու լրջություն ունենալու իմաստով շատ կարևոր է առանց այդ էլ սակավ քաղաքական ուժերի միավորումը հնարավորինս փոքրաթիվ քաղաքական կուսակցությունների շուրջը, մի բան, որը արտակարգ կարևոր է պետականության հզորացման տեսանկյունից։

Այս հարցի լուծումը կախված է այն բանից, թե մեզնում որտեղ է գտնվում հասարակական շահի ու էգոիստական շահի կոմպրոմիսը, և անիմաստ բազմակուսակցականության փաստը ցույց է տալիս, որ մենք անհույս ու աննպատակ էգոիստներ ենք, մի հանգամանք, որը ցույց է տալիս նաև, որ նման երևույթի նպատակներն ու մոտիվացիաները հեռու են քաղաքական լինելուց։

Դրանք պարզունակ միջոցներ են արևի տակ ինչ-որ տեղ զբաղեցնելու համար, այն էլ՝ առանց որևէ պատասխանատվության։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ