Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Երկրների քաղաքականությունը պայմանավորված է աշխարհագրական իրողություններով

Երկրների քաղաքականությունը պայմանավորված է աշխարհագրական իրողություններով
25.07.2024 | 12:10

Ընդհանրապես, գլոբալ քաղաքականության մեջ շատ բան է որոշում աշխարհագրությունը։

Երկրների քաղաքականությունն անգամ պայմանավորված է աշխարհագրական իրողություններով։ Իսկ աշխարհագրությունը ոչ միայն հումքաբազային ռեսուրսներն են, ոչ միայն սահմաններն են, ոչ միայն դեպի տաք կամ սառը ջրեր ելք ու մուտքն է, այլև լոգիստիկ շղթա, դեմոգրաֆիա և այլն։

Արևմուտքի և Արևելքի մասին դատողություններ անելիս՝ լավ կլինի առաջին հերթին նայել աշխարհի, հետո՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3274

Մեկնաբանություններ