Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հանուն Պուտինի հետ հանդիպման

Հանուն Պուտինի հետ հանդիպման
11.12.2023 | 15:08

Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը հետաձգել է դեկտեմբերի 3-ին Բրիտանիա նախատեսված այցը հանուն Պուտինի հետ հանդիպման։

Բրիտանական քաղաքական շրջանակներում սա համարում են ձախողում։ Ընդ որում, նման բան առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ Որոշ ժամանակ առաջ թագաժառանգը արդեն մեկ անգամ հետաձգել էր Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումը, թեև դրա համաձայնեցումը պահանջել էր մի քանի ամիս։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ