14.02.2020|
13:35
Ռուսական մամուլը տեղեկացրել էր, որ ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն անցյալ տարվա ընթացքում «Հայրենակիցների կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի» շրջանակներում Ռուսաստան է տեղափոխվել 3 807 հայաստանցի։ Հիշեցնենք, որ այս ծրագրից օգտվողները տեղափոխվելու և Ռուսաստանում բնակվելու համար պետական աջակցություն են ստանում, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու հեշտացված ընթացակարգ են անցնում։