-
08.02.2021|
20:43
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցերին և դրա շրջանակում նոր հնարավորություններին:
-
08.02.2021|
20:40
Իրանի մեջլիսի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որ այցով գտնվում է Մոսկվայում, փետրվարի 8-ին փոխանցել ԻԻՀ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սայիդ Ալի Խամենեիի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ուղերձը, հայտնում է EurAsia Daily-ն:
-
08.02.2021|
20:35
Հունվարի 30-ին Մոսկվայում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել՝ ասել է Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:
-
08.02.2021|
20:32
Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել՝ Ադրբեջանին կոչ անելով արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան՝ հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։
-
08.02.2021|
20:15
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: ՀԱԿ-ի խոսնակի հաղորդմամբ` ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։
-
08.02.2021|
14:18
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային համաձայնագրի հնարավոր վերականգնման մասին է:
-
08.02.2021|
14:17
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում Է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ՝ հայտնել Է Associated Press գործակալությունը:
-
-
08.02.2021|
14:08
Եվրոպական հարևանության հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնի պաշտոնական այցի մասին Ադրբեջան՝ Թվիթերում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը:
-
08.02.2021|
14:05
Թեհրանը բողոքի նոտա է հղել Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից «Արաբական ծոցը» նշող հրապարակման կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը: