-
18.02.2021|
16:33
Չինաստանը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակման մասին հայտարարությունները համարում է ««սառը պատերազմի» մտածելակերպի դրսևորում»՝ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
-
18.02.2021|
16:32
Ուկրաինան Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետություն է, որ վերածվել է արևմտյան երկրների նախագծի՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
18.02.2021|
16:30
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել՝ թիմում տարաձայնությունների պատճառով:
-
18.02.2021|
16:25
Փետրվարի 22-ին կայանալու է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը՝ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
-
18.02.2021|
16:24
Թուրքիան բավարար ազդեցություն չունի «Իդլիբում իրավիճակը վերահսկող ահաբեկչական ուժերի վրա», TACC-ին հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։
-
18.02.2021|
10:07
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շեֆերը ԱՄՆ-ից) համատեղ հայտարարություն են տարածել, որ իրենք տեսակոնֆերանսի ձևաչափով առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
-
17.02.2021|
22:14
Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Դրիանը փետրվարի 18-ին Փարիզում կընդունի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ Մեծ Բրիտանիայից իր պաշտոնակիցներ Հայկո Մաասին եւ Դոմինիկ Ռաաբին:
-
17.02.2021|
22:11
Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ։
-
17.02.2021|
22:03
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Սենատում կառավարության ծրագիրը հաստատելու հարցով քվեարկությունից առաջ խոստացել է իրականացնել լուրջ բարեփոխումներ և վերականգնել կորոնավիրուսի համավարակից տուժած երկիրը:
-
17.02.2021|
22:02
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրահանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: