-
26.10.2012|
13:26
Իսրայելի իշխանությունները մեղադրում են Սուդանին, որ այդ երկիրը դե ֆակտո դարձել է Իրանից դեպի աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներ զենքի տարանցման ճանապարհ։
-
26.10.2012|
13:24
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում։ Հատուկ դրա համար նա ժամանել է հայրենի Չիկագո։ Այդպիսով նա դարձել է պատմության մեջ առաջին նախագահը, ով քվեարկել է՝ չսպասելով ընտրությունների օրվան։
-
25.10.2012|
11:24
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկը՝ մահմեդական Ղուրբան բայրամ տոնի օրերին Սիրիայում կրակը դադարեցնելու մասին։
-
25.10.2012|
11:18
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Կահիրեում սպանվել է Բենգազիում ԱՄՆ դեսպանին սպանելու համար կասկածվող անձը։
-
24.10.2012|
15:09
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները գրոհայինների դեմ մահմեդական Ղուրբան Բայրամ տոնին, որը նշվում է այս շաբաթ։
-
24.10.2012|
11:36
Իսրայելի օդուժի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից զոհվել է ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 2 գրոհային, ևս մի քանիսը վիրավորվել են։
-
24.10.2012|
11:34
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդում է, որ էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Սան Խոսեից 145 կմ դեպի արևմուտք։
-
23.10.2012|
14:58
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հրամանագիր է ստորագրել, որով համընդհանուր համաներում է շնորհվում մինչև այս տարվա հոկտեմբերի 23-ը հանցագործություն կատարած անձանց։
-
23.10.2012|
14:54
Իրանը մտադիր է ամբողջովին դադարեցնել նավթի արտահանումը, եթե իր նկատմամբ սահմանվեն նոր պատժամիջոցներ։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ռոստամ Քասեմին։
-
23.10.2012|
13:23
Թուրքիայում՝ Ադանայում տեղակայված թուրք-ամերիկյան Ինջիրլիկ ավիաբազայում, գտնվում է B-61 տիպի մոտ 70 միջուկային ռումբ։ Ռումբերն ԱՄՆ բանակի սեփականությունն են, և դրանք օգտագործելու իրավունքը պատկանում է Վաշինգտոնին։