Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ֆիզկուլտի դասատուի գործ է անում

Ֆիզկուլտի դասատուի գործ է անում
21.04.2024 | 11:32

Հայաստանը լուրջ սպառնալիքների տակ է, նոր պատերազմի վտանգն իրական է, իսկ թագավորի չափ մեծ լիազորություններ ունեցող վարչապետը «նստել է ծառի տակ, նկարում է նապաստակ»։ Նա, լավագույն դեպքում, «պրարաբի», սուպերվայզերի կամ ֆիզկուլտի դասատուի գործ է անում, ստուգում է դպրոցի «ռեմոնտի» որակը, գնդակների փչված լինելը։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում ծանոթացել է նախորդ անգամ արձանագրված խնդիրների շտկման և մարզադահլիճի ավարտական աշխատանքների ընթացքին: Մտել է դպրոցի մարզադահլիճ, ստուգել բասկետբոլի գնդակներն ու դժգոհություն հայտնել, որ դրանք լավ փչած չեն. «Մի րոպե, տեսնենք այս գնդակները թռնում ե՞ն, թե չէ... Լավ չեն փչած…»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ