Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Թուրքիայի ընտրությունը լինելու է Արևմուտքը

Թուրքիայի ընտրությունը լինելու է Արևմուտքը
10.03.2024 | 17:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքիայի երիտասարդների հիմնադրամի» (TÜGVA) 81 նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները իր համար չափազանց կարևոր են, որովհետև այն իր «ավարտն» է։

«Ինձ համար սա վերջն է։ Համաձայն լիազորությունների` օրենքով ընձեռնված, այդ ընտրությունները կլինեն իմ վերջինը։ Վերջնարդյունքը կնշանակի իշխանության էստաֆետի հանձնում իմ հետնորդներին»:

Ըստ էության, եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, Էրդողանի հեռանալու պահին կարելի կլինի ասել, որ նա Թուրքիայի նորօրյա պատմության մեջ կմնա որպես ամենահզոր առաջնորդը, ով կարողացավ Թուրքիայի քաղաքական կշիռը ռեգիոնալ մակարդակից բարձրացնել, ով կարողացավ Թուրքիայի ռազմական կշիռը երբևէ ամենաբարձր մակարդակին հասցնել և Թուրքիայի «փափուկ ուժը» Միջին Ասիայից հասցնել Աֆրիկա:

Բայց հեռանալու պահը համընկնում է Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների երկընտրանքի մեջ հայտնվելուն զուգահեռ։

Թուրքիայի պատմության մեջ այսպիսի բան տեղի ունեցավ Լենին-Քեմալ համագործակցության ավարտին, երբ Թուրքիան, Սովետների հաշվին, վերականգնեց երկրի փլուզված գործարանները, տնտեսությունը, իսկ երբ պահը եկավ, Թուրքիան միանգամից ընտրեց Արևմուտքը։

Նույնը, կարծես, հիմա է տեղի ունենալու` Թուրքիայի ընտրությունը լինելու է Արևմուտքը, ու դա անելու է Էրդողանի իրավահաջորդը, ով ամենաջերմ հարաբերությունները կունենա Արևմուտքի հետ ու՝ հարյուրավոր համատեղ գաղտնի օպերացիաների պատմություն:

Մի խոսքով, Ռուսաստանում էլ նրան լավ գիտեն, բայց դե՝ ничего личного-просто бизнес:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ