ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ռաբիզ չլինեք, տո․․․մարդ եք ծնվում, ուրեմն մարդ մնացեք, որ ձեզանից հետո եկողը դաստիարակվի

Ռաբիզ չլինեք, տո․․․մարդ եք ծնվում, ուրեմն մարդ մնացեք, որ ձեզանից հետո եկողը դաստիարակվի
08.01.2024 | 14:06

Դեմ չեմ գրողներին, թեև ընկերներս ինձ հաճախ են հանդիմանում, ասում են ՝ «շատ ես բզբզում էդ մարդկանց, թող գրեն»։

Թող գրեն, դարձյալ դեմ չեմ։ Թող երգեն, դեմ չեմ։ Թող կինո նկարեն, դեմ չեմ։ Թող հումորային հաղորդումներ անեն, դեմ չեմ բացարձակ, բայց, դեմ չեմ այս ամենին, եթե ստեղծագործողն ունի մտքի զորություն, լեզվամտածողության շքեղություն, ձայնի ազդեցիկ մատուցման շնորհք, դրամատուրգիական տաղանդ, սարկազմը մարազմից տարբերելու եզակի ունակություն։ Եթե չկա այս ամենը, ուրեմն դեմ եմ գրելուն էլ, երգելուն էլ, կինոյին էլ, տափակ ու էժան հումորին էլ, որ վաճառվում է անհասկանալի թանկ գներով։

Ինչու՞ եմ դեմ․․․որովհետև այս ամենը հավասարազոր զորություն ունեն զարգացնելու կամ դեգրադացնելու մշտական պատերազմների մեջ գտնվող փոքրիկ երկրի սերունդը։

Ինչու՞ եմ դեմ, որովհետև մանկապարտեզը պիտի դաստիարակի, դպրոցը կրթություն տա, ԲՈՒՀ-ը՝ ուսում, բայց նայելով մեր օրվա վիճակին, «լեն ու բոլ» դարում մեր կորցրածին ու այն բանին, թե ինչպես ենք գրում, երգում, նկարում, կատակում՝ Պետության գլխավոր դուռը կորցնելուց հետո, ես փաստում եմ, որ վերը նշվածները ոչ թե զարգացնում, այլ դեգրադացնում են ամեն նոր սերունդ՝ 1991թ-ից ի վեր։

Կյանքի ու մահվան մարտահրավերների միջև անպաշտպան մնացած երկրում պետք է օրենքի ուժով արգելել ռաբիզ գրողին, սուտ պոետին, ռաբիզ կինոսցենարիստին, ռաբիզ երգչին, ռաբիզ ու էժան հումորչիներին պետք է արգելել, որպեսզի վտանգի պահին՝ սրանք չմնան իրենց դիրք ու գահին, իսկ երեխքին ուղարկեք առաջնագիծ ու ասեք՝ «գնացեք մեռեք, որ մենք շարունակենք դեգրադացման մեր էվոլյուցիան»։

Ահա թե ինչու եմ կարևորում շատ քչերին, որոնց անունները ոսկե տառերով են գրվել մեր գրականության մեջ, քչերին՝ կինոյում, քչերին երգարվեստում, ու միայն երկու հոգու՝ սատիրայի ժանրում․․․

Այդպիսինն էր Սերմնացան Լևոնը․․․

Ինձ առավել հուզեց Լևոնի պատճառաբանությունը, երբ հրաժարվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից․ «Ի՞նչ եմ անում ձեր մեդալը, երբ արտագաղթը դատարկել է երկիրը»։ Մինչդեռ շատ ու շատ «հայտնի» արվեստագետներ գերագույն սիրով ընդունեցին այդ պարգևները, կախեցին իրենց կրծքին, գուցե հպարտացան, բայց հետո՝ անպայման դատարկվեցին, իսկ Լևոնը դատարկ մարդ չէր, որ մեդալով «լցներ» իր դատարկությունը։

Հետո հիվանդացավ․․․

Էս տղեն համ Արցախում կռիվ տվեց, համ Երևանում՝ մի տեղ արտաքին, մյուս տեղում ներքին թշնամու դեմ, իսկ երբ հիվանդացավ, այդ նույն մեդալներ բաժանողներն էնքան ծանրութեթև արեցին՝ օգնեն թե՞ ոչ Լևոնին, մինչև որ տասը տարի առաջ՝ 2014թ․-ի այս օրը՝ հունվարի 8-ին, հավերժության ճամփեն բռնեց Սերմնացան Լևոնը։ Գնաց, որ էն աշխարհից էս աշխարհ մուտքի թույլտվություն ստացած նոր սերնդին ասի՝ ռաբիզ չլինեք, տո․․․մարդ եք ծնվում, ուրեմն մարդ մնացեք, որ ձեզանից հետո եկողը դաստիարակվի․․․

Էդուարդ ՄՆՎԵԼՅԱՆ

Հ․Գ․1

Ի դեպ նույն օրը մահացավ նաև Երևանցի Մազը՝ Արմեն Մազմանյանը, նույն 2014թ-ի նույն հունվարի 8-ին։

Հ․Գ․2

Լուսանկարը՝ նույնպես լուսահոգի՝ Գերման Ավագյանի։

Լևոն Խեչոյանի հիշատակի օր։

Դիտվել է՝ 5318

Մեկնաբանություններ