18.10.2024|
12:21
1995 թվականի հուլիսի 5-ին ընտրակեղծիքներով կայացած հանրաքվեով ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Տասը տարի անց՝ 2005-ին, այն փոփոխության ենթարկվեց, ևս 10 տարի անց՝ 2015-ին, Սահմանադրությունը նորից փոփոխության ենթարկվեց, պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը դարձավ խորհրդարանական կառավարման, այսինքն՝ կոլեկտիվ անպատասխանատվության երկիր։