Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 154065-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 644-ով և հասել 133176-ի, իրականացվել է 1009 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 567755-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3310-ի: Բուժվում է 17579 մարդ։