Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1098-ով՝ հասնելով 150218-ի, գրանցվել է մահվան 38 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1242-ով և հասել 128694-ի, իրականացվել է 3272 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 554909-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3193-ի: Բուժվում է 18 331 մարդ։