Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1264-ով՝ հասնելով 137231-ի, գրանցվել է մահվան ևս 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բբուժվածների թիվն ավելացել է 1430-ով և հասել 111795-ի, իրականացվել է 3375 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 515992-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2795-ի: Բուժվում է 22641 մարդ։