Երեկվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ: Tert.am-ին նա ասել է. «Այսօր հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, հարցաքննվել եմ և վերադարձել տուն»:
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպության հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Դա շատ պարզ բան է նշանակում. նման փաստաթուղթ ստորագրելով՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպության...